Առաջարկել եմ՝ վարչապետը գաղտնի քննարկում ունենա քաղաքական ակտիվ ուժերի հետ, տեղեկացնի՝ ինչ է քննարկվում. Թարվերդյան

02/06/2023 schedule21:44

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-ղեկավար Երվանդ Թարվերդյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագրի կնքումը երեկ՝ երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ, տեղի չունեցավ, քանի որ շատ հավանական է՝ Ադրբեջանը հերթական անգամ այնպիսի պահանջներ է դրել բանակցային սեղանին, որոնք անընդունելի են Հայաստանի իշխանությունների համար։

Վերջինիս խոսքով՝ այն, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ խուսափում է ուղիղ բանակցել, ճիշտ է, սակայն, ըստ նրա, գուցե պետք է, որ այդ բանակցությունները ընթանան 3+3 ձևաչափով՝ տարածաշրջանի բոլոր երկրների ներկայությամբ, որպեսզի հաստատվող խաղաղությունը չմնա թղթի վրա, այլ լիարժեք լինի։

«Հայկական ժամանակ»-ի հետ քաղաքական գործչի ամբողջական զրույցը՝ ստորև․

- Պարոն Թարվերդյան, Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների 2-րդ փուլի արդյունքներով հաղթեց երկիրը երկար տարիներ ղեկավարող Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ձեր դիտարկմամբ՝ ՀՀ-ի համար Էրդողանի ընտրությո՞ւնն էր շահեկան, թե՞ ընդդիմության թեկնածուի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի։

- Էրդողանի ընտրությունը, կարծում եմ, որ Հայաստանի համար նշանակում է այն, որ այն հարաբերությունները, որոնք ստեղծվել են մինչ այժմ, կշարունակվեն։ Տեղեկացված չեմ, թե ինչ օրակարգով է ՀՀ կառավարությունը շփվում Թուրքիայի հետ, սակայն նրա ընտրությունը դա է նշանակում։ Չեմ կարող գնահատականներ տալ՝ որը կլիներ շահեկան, որովհետև տարբեր հարթակներում կառավարությունը տարբեր հարցեր է քննարկում։ Փաստ է, որ եթե արդյունավետ բանակցություններ են եղել մինչև այդ ընտրությունները, ուրեմն այդպես էլ կընթանան։ Ճիշտ է, մեր դիվանագիտական կորպուսը, անմիջապես բանակցությունների ձգտելով, սխալվել է, որովհետև Թուրքիան և նրա դիվանագիտությունը զորեղ են, և այդ երկրի հետ բանակցություններում մեզ պետք էր միջնորդ երկիր՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ՌԴ-ն, որոնք բավականին ակտիվ են տարածաշրջանում։ Այսինքն՝ Թուրքիան իր ուժով բավական պատրաստված է, և պետք էր նրան հավասար միջնորդի միջոցով հարաբերությունները կարգավորել։

Առաջարկել եմ, որ վարչապետը փակ գաղտնի քննարկում ունենա քաղաքական ակտիվ ուժերի, խորհրդարանական ընդդիմության հետ և տեղեկացնի այն, ինչ քննարկվում է, և որը պետք է բերի հարցի վերջնական լուծմանը։ Անկախ նրանից, թե ով կողմ կամ դեմ կլինի դրան, պետք է տեղեկացված լինի ընթացքից։ Գուցե որևէ մեկը կարողանում է խելացի միտք ասել, որը կօգնի բանակցող կողմին։

- Իսկ ինչ եք կարծում՝ հնարավո՞ր է՝ Էրդողանը փոխի՞ ՀՀ-ի հետ հարաբերությունների ընթացքը՝ հաշվի առնելով այն, որ նա հարաբերությունների կարգավորումը հիմնականում տեսնում է Արցախի հարցի և Ադրբեջանի հետ առկա խնդիրները լուծելու համատեքստում։

- Թուրքիան հստակ պահանջ է դրել, որ մինչև Ադրբեջանի հետ հարաբերությունները չկարգավորվեն, ՀՀ-ն չի կարող հույս ունենալ իր հետ հարաբերությունների կարգավորման։ Թուրքիայի նկատմամբ արտաքին աշխարհի ազդեցությունն այլևս չի կարող գործել, քանի որ Էրդողանը նկատեց՝ Արևմուտքն ամեն ինչ փորձում էր անել, որ նա չընտրվի։ Արցախի հարցի շուրջ և ընդհանրապես այս հարցի վերջնական կարգավորման իրավունքը ՌԴ-ն է ձեռք բերել, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում Եվրամիությունն աղոթում էր, իսկ ՌԴ-ն կանգնեցրեց պատերազմը։

Հայ-ադրբեջանական բանակցություններում տեսնում ենք, որ ՀՀ-ն ուղիղ բանակցություններից խուսափում է, ինչը գրագետ քայլ է, որովհետև ադրբեջանական կողմը չի թաքցնում իր ագրեսիան։ Վերջերս Մոսկվայում կայացած հանդիպմանն էլ բանավեճ սկսվեց, որը սառեցրեց ՌԴ նախագահը։ Ընդհանրապես բանակցությունները լավ բան չեն հուշում, քանի որ միջազգային հանրությունը պարտադրել է, որ մենք ճանաչենք Արցախը Ադրբեջանի կազմում: Բոլորը պարտադրում են ինչ-որ որոշումներ կայացնել, իսկ այս աշխարհաքաղաքական վիճակում ցանկացած որոշում լինելու է վատ, և դա հանրությանը չի բավարարելու։

- Եթե միջազգային հանրությունը պարտադրանքի լեզվով է խոսում մեզ հետ, ապա ի՞նչ է անում ՌԴ-ն։

- ՌԴ-ն նույնպես միջազգային հանրության անդամ է և պարտադրում է հարցը կարգավորել իր տարբերակով։ Տեղյակ չենք, թե իր առաջարկած տարբերակները որքանով են նպաստավոր մեզ համար, բայց ՌԴ-ն ցույց է տալիս, որ ինքն է տարածաշրջանում հիմնական կարգավորողը։ Բոլորը շահագրգռված են կարգավորելու հարցում, բայց, ցավոք, ժողովուրդը տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը։ Մեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ որևէ փաստաթուղթ ծածուկ չի ստորագրվի։ Դա քրեական գործ չէ, որ պետք է գաղտնի պահել, միգուցե բանակցային փուլում բաներ կան, որոնք չպետք է բարձրաձայնվեն, սակայն վերջնական տարբերակը, որը պետք է ստորագրել, հանրությանը պետք է տեղյակ պահել։ Օրենքի դաշտում Կառավարությունը կարող է չհայտնել դրա մասին, սակայն դա բարոյական հարց է։

- Որոշ ժամանակ առաջ Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշակոթողը վրդովմունք առաջացրեց Թուրքիայում, որի հետևանքով փակեցին օդային սահմանը։ Առհասարակ հայ-թուրքական սահմանի և ճանապարհների փակ լինելը ի՞նչ խնդիրներ է առաջ բերում ՀՀ-ի համար։

- Ապաշրջափակման հարցի հետ ես միանշանակ համաձայն եմ, բայց ասացվածք կա՝ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։ Մեր ազգային ինքնությունն ու որակները չպետք է փոխենք, հակառակ դեպքում պետությունը կտանք ուրիշին, կասենք՝ կառավարիր մեր փոխարեն։ Ճանապարհների փակ լինելը այդքան էլ դրական չէ ՀՀ-ի համար, քանի որ միայն տարանցիկ փոխադրմամբ Վրաստանին ահռելի գումարներ ենք վճարում՝ չունենալով այլընտրանք։ Լինում են խոչընդոտներ նաև Լարսի անցակետի հետ, որտեղ օրերով բեռնատարերը մնում են, և ապրանքը կարող է փչանալ։ Անցած տարի բավականին մեծ քանակով ապրանք է փչացել։

- Պարոն Թարվերդյան, անդրադառնանք նաև ներքաղաքական իրավիճակին։ Խորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ Ադրբեջանի հետ հարցերը պետք է ոչ թե խաղաղությամբ լուծել, այլ պատերազմով։ Հայաստանը ունի՞ միջոցներ նոր պատերազմի գնալու, թե՞ ելքը, այնուամենայնիվ, պետք է խաղաղ ճանապարհով փնտրենք։

- Ընդդիմության ներկայացուցիչները 30 տարի է՝ իշխանության էին, և իրենց ժամանակ ՀՀ-ն ներկայանում էր հաղթող կողմ։ Թող վերցնեին պատասխանատվությունն իրենց վրա ու հարցը այն ժամանակ կարգավորեին, կարող էին խաղաղ տարբերակով դա անել։ Առաջին նախագահն ասում է՝ ես զիջեցի իշխանությունը, բայց նա էլ մեղավորություն ունի, որ պատասխանատվություն չի կրել: Ռոբերտ Քոչարյանը, որի ժամանակ շրջանառվել է Մեղրին փոխանակելու հարցը, նա էլ է մեղավոր, քանզի ընդհանրապես պետք է օրակարգում այդ փոխանակման վերաբերյալ հարց չլիներ։ Բոլորը հիմա են միայն խոսում, բայց պետք էր գործել այն ժամանակ։ Իշխանությունն էլ պետք է չհայտարարեր՝ «Արցախը Հայաստանն է», Արցախը հայկական է, ոչ թե Հայաստան։ Այն առանձին պետություն է և ՄԱԿ-ի իրավական փաստաթղթերով կարող էր որոշել իր ինքնորոշման հարցը։ 30 տարի բանակցել են և ոչ մի հաջողության չեն հասել։

Եթե պատերազմը սկսվի, ստիպված ենք պատերազմել։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ աշխարհը միայն հուզվում է, ամերիկացիները մեզ համար աղոթում են, բայց ոչ ոք զենք ու զորք չի ուղարկում։ Նույնն էլ ուկրաինական կոնֆլիկտի ժամանակ էր, առաջին ամիսներին բոլորը տեսնում էին՝ ինչ էր կատարվում։ Այսօր էլ ամերիկացիներն ու եվրոպացիներն ասում են՝ պայքարելու ենք մինչև վերջին ուկրաինացին։ Այսինքն՝ այդ ազգը նրանց համար արժեք չէ, այլ գործիք ՌԴ-ի դեմ պատերազմում։

- Ինչ եք կարծում՝ արդյոք քիշնևյան երեկվա հնգակողմ հանդիպումից էական առաջընթաց կա՞։ Ադրբեջանական կողմը խոսում էր հունիսի մեկին խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ինչո՞ւ, ըստ ձեզ, տեղի չունեցավ։

- Բանակցությունները չեն հանրայնացվում, ընդամենը կարելի է ասել, որ Ադրբեջանի պահանջները մեր իշխանության համար անթույլատրելի են։ Այդ պետությունը ձգտում է ավելի շատ զիջումների հասնել մեր կողմից։ Բարդ է իրավիճակը։ Պետք է ուժեղացնել պետությունը, միայն այդպես կունենանք նաև խելացի հասարակություն, ում հետ հաշվի կնստեն։

Ադրբեջանը ռուս-ուկրաինական պատերազմը կարևոր է դարձել Եվրոպայի համար գազ և նաֆթ մատակարարելու տեսանկյունից, ԱՄՆ-ի համար՝ հետագայում Իրանի դեմ որևէ պատերազմական գործողություն սկսելու համար։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում։ ՌԴ-ի համար էլ թուրք-ադրբեջանական տանդեմը իր դաշնակցի հարաբերություններից քիչ կարևոր չէ։ Այստեղ մեր շահերը կարող են համընկնել Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի հետ, որոնք մեր լրացուցիչ դաշնակիցներն են։ Ավելի ակտիվ պետք է աշխատել այդ պետությունների հետ։

Տպել
1064 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում