Ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն՝ VBET-ի դեսպան16 դեկտեմբերի 2021 - 19:08 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Սիթի» անգլիական ակումբի և Ուկրաինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն դարձել է VBET ընկերության դեսպանը։ 24-ամյա ուկրաինացին աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկի խաղացողներից է և Ուկրաինայի ազգային հավաքականի պատմության ամենաերիտասարդ ավագը։ «Մանչեսթեր Սիթիի» կազմում նա հաղթել է Անգլիայի Գավաթը և Անգլիայի Սուպեր գավաթը, երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև չորս անգամ նվաճել է Անգլիական լիգայի գավաթը։ 2020/21 մրցաշրջանում նա խաղացել է ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ «Ալեքսանդր Զինչենկոն Ուկրաինայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է։ Նա կկարողանա լավագույնս ներկայացնել մեր ապրանքանիշը։ Մենք հպարտանում ենք այս համագործակցությամբ և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն չափազանց արգասաբեր լինի և բազմաթիվ վառ զգացողություններ պարգևի մեր երկրպագուներին», - ասել է Ուկրաինայի VBET-ի գործադիր տնօրեն Գեորգի Գիվիշվիլին։ «Ես շատ ուրախ եմ, որ դարձել եմ VBET-ի դեսպանը։ Միասին մենք կզարգացնենք ուկրաինական ֆուտբոլը և Esports-ը։ Վստահ եմ, որ միասին մենք հաջողության կհասնենք թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս»,- մեկնաբանել է Ալեքսանդր Զինչենկոն։ VBET ընկերությունը Ուկրաինայի ազգային հավաքականի և «Վորսկլա», «Ալեքսանդրիա», «Մոնակո» և «Պորտսմութ» ֆուտբոլային ակումբների գործընկերն է և համագործակցում է ամբողջ աշխարհի մարզական այլ թիմերի և կազմակերպությունների հետ։ 2021-ին VBET-ը դարձել է Ուկրաինայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի հովանավորը, ինչպես նաև Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի, Ուկրաինայի գավաթի, Ուկրաինայի Սուպերգավաթի և Տափօղակով հոկեյի Ուկրաինայի ազգային հավաքականի տիտղոսային հովանավորը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |