Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ուրարտու»-ն արդեն իսկ Սլովենիայում է

«Ուրարտու»-ն արդեն իսկ Սլովենիայում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն արդեն իսկ ժամանել է Սլովենիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտուն» Երևան-Մարիբոր ուղիղ չվերթով մեկնեց Սլովենիա, որտեղ հուլիսի 8-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում ուժերը կչափի «Մարիբորի» հետ։

«Ուրարտուն» Սլովենիա է մեկնել 24 ֆուտբոլիստներով։ Վնասվածքի պատճառով Մարիբոր չեն մեկնել Արսեն Բեգլարյանն ու Ջոնել Դեսիրեն։

Դարպասապահներ

Անատոլի Այվազով, Գրիգորի Մաթևոսյան

Պաշտպաններ

Էդգար Գրիգորյան, Սալոմոն Նիրիսարիկե, Վադիմ Պարամոնով, Նանա Անտվի, Աննան Մենսահ, Պյոտր Տեն, Խարիտոն Այվազյան, Էրիկ Սիմոնյան, Էրիկ Փիլոյան

Կիսապաշտպաններ

Հակոբ Հակոբյան, Ուգոչուկվու Իվու, Վիտինյո, Օլեգ Պոլյակով, Նարեկ Գրիգորյան, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Ռոբերտ Բաղրամյան, Պիտեր Մուտումոսի, Լիվիո Միլտս

Հարձակվողներ

Արթուր Միրանյան, Կարեն Մելքոնյան, Գևորգ Տարախչյան

Հավելենք, որ «Մարիբոր» - «Ուրարտու» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Սլովենիայի «Լյուդսկի վրտ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ Հանդիպումը կհեռարձակի «Շանթ» հեռուստաընկերությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]