Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բեռլինալե միջազգային կինոփառատոնը մեկնարկեց «Շների կղզին» մուլտֆիլմի ցուցադրմամբ

Բեռլինալե միջազգային կինոփառատոնը մեկնարկեց «Շների կղզին» մուլտֆիլմի ցուցադրմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում մեկնարկել Է Բեռլինալե միջազգային կինոփառատոնը, այն բացվել Է «Շների կղզին» մուլտֆիլմի ցուցադրմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այն ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի նոր աշխատանքն Է, մուլտֆիլմում դերերը հնչյունավորել են Բիլ Մյուրեյը, Թիլդա Սուինթոնը եւ Յոկո Օնոն:

Բեռլինալե Պալաստի՝ փառատոնի գլխավոր հարթակի կարմիր ուղեգորգով անցել են ժյուրիի անդամները, պատվավոր հյուրերը եւ ստուգատեսի մասնակիցները: Բեռլինալե Պալաստի մուտքի մոտ հյուրերին դիմավորել Է փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը:

Ինչպես նշված Է փառատոնի պաշտոնական կայքում, այս տարվա հիմնական մրցույթին մասնակցում Է տարբեր երկրների 26 ֆիլմ, որոնցից 21-ը հավակնում են փառատոնի գլխավոր պարգեւներին՝ «Ոսկե արջին», որը շնորհվում Է գլխավոր մրցութային ծրագրի լավագույն ֆիլմին, եւ մի ամբողջ շարք «Արծաթե արջերի», որոնք հանձնվում են որոշակի կատեգորիաներում:

Այս տարի միջազգային մրցութային ծրագրի ժյուրին գլխավորում Է Թոմ Տիկվերը՝ «Վազի՛ր, Լոլա, վազի՛ր» կուլտային ֆիլմի եւ հայտնի այլ կինոնկարների հեղինակը: Հաղթողներին որոշելու հարցում նրան կօգնեն հինգ կինեմատոգրաֆիստներ՝ դերասանուհի Սեսիլ դե Ֆրանսը, (Բելգիա), լուսանկարիչ եւ Filmoteca Espaola-ի նախկին տնօրեն Չեմո Պրադոն (Իսպանիա), պրոդյուսեր Ադել Ռոմանսկին (ԱՄՆ), կոմպոզիտոր Ռյուիտի Սակամոտոն (Ճապոնիա) եւ կինոքննադատ Ստեֆանի Զահարեքը (ԱՄՆ):

Գլխավոր պարգեւին հավակնող ֆիլմերի թվում են ամերիկացի ռեժիսոր Հաս վան Սենթի «Մի՛ հուզվիր, նա ոտքով հեռու չի գնա» նոր ժապավենը, որում գլխավոր դերերը կատարել են Հոակին Ֆենիքսը եւ Ջոն Հիլը, իտալացի ռեժիսոր Լուարա Բեսպուրիի «Իմ դուստրը», Բենուա Ժակոյի «Եվա» ֆրանսիական դրաման՝ Իզաբել Յուպերի եւ Գասպար Ուլիելի մասնակցությամբ, «Ուտյոյա: Հուլիսի 22» նորվեգական ֆիլմը:

Գերմանիայից միանգամից չորս ֆիլմեր են հավակնում Բեռլինալեի պարգեւներին: Լայպցիգից ռեժիսոր Թոմաս Շտուբերը կներկայացնի «Միջանցքներում» մելոդրաման անհաջողակների մասին, Կրիստիան Պետցոլդը կցուցադրի «Տրանզիտ» դրաման, որը պատմում Է ներգաղթյալների ճակատագրի մասին, Ֆիլիպ Գրյոնինգը մրցույթին ներկայացրել Է «Իմ եղբորը Ռոբերտ են կոչում, եւ նա ապուշ Է» դրաման, իսկ Էմիլի Աթեֆը կներկայացնի «Երեք օր Կիբերոնում» ֆիլմը՝ նշանավոր կինոդերասանուհի Ռոմա Շնայդերի ողբերգական ճակատագրի մասին:

Բեռլինի առաջին կինոփառատոնը բացվել Է 1951 թվականի հունիսի 6-ին Ալֆրեդ Հիչքոքի «Ռեբեկա» ֆիլմով: Այսօր այն ամենահեղինակավոր միջազգային փառատոններից մեկն Է Կաննի եւ Վենետիկի փառատոնների շարքում:

Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը կկայանա փետրվարի 24-ին Berlinale Palast-ում: Փառատոնը կփավկի փետրվարի 25-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]