211652_close_icon
views-count3009 դիտում article-date 15:14 24-01-2021

Իշխանությունը հոգեվարքի մեջ է, եթե կարծում է՝ ՃՈ-ի տուգանքից պետք է վախենանք. Հայկ Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2021/01/24/mamijanyan/3504378?fbclid=IwAR1T8_4CvwKU6ZWXwbE1EShwnbxKQ7nnMybnBAe5cK0JOQnTu1J7D2qAHZI]Tert.am[/url]-ը գրում է. Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, եթե կարծում է, որ Ճանապարհային ոստիկանության տուգանքից պետք է վախենանք, Հանրապետության հրապարակում «Արժանապատվության ավտոերթի» ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։ Նա տեղեկացրեց, որ իրենք իջնում էին Նոր Նորքից ու Ավանից, ճանապարհին ՃՈ տեսուչները շուրջ 10 մեքենաներ տարբեր պատճառաբանություններով կանգնեցրել են, որպեսզի դրանք չկարողանան մասնակցել ավտոերթին։ «Եթե այդ մարդկանց թվում է, որ մենք կալանքից չենք վախենում և պետք է ՃՈ տուգանքից վախենանք, ուրեմն նրանք հոգեվարքի մեջ են»,– ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր