211652_close_icon
views-count2334 դիտում article-date 17:07 20-10-2018

Գյուղնախարարի պաշտոնակատարը այցելել է Ի-Վի-Էն գինու ակադեմիա

Կարևորելով գիտելիքահեն գյուղատնտեսությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 19-ին առաջին աշխատանքային այցը կատարեց «Ի-Վի-Էն գինու ակադեմիա», այնուհետև` Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: Աշխարհի լավագույն համալսարաններից մեկի՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի ընկերակցությամբ և մոդելով հիմնադրված կրթական այս հաստատությունը ոչ միայն պատրաստում է գինեգործության ոլորտի որակյալ կադրեր, այլև ձեռնամուխ լինում նրանց աշխատանքի ապահովմամբ գինու արտադրության ամբողջ արժեշղթայում։ Ակադեմիայի` գինու համտեսի սրահում Գեղամ Գևորգյանը մասնակցեց համտեսի գործնական դասին՝ ուսանողների հետ համտեսելով գինի, փորձելով գնահատել որակը: Նա նաև զրուցեց ուսանողների հետ, ծանոթացավ նրանց խնդիրերին, ներկայացրեց իր այցելության նպատակը։ [img]http://st0.shamshyan.com/editor/073108900154003865564096.jpg[/img] Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նախարարի պաշտոնակատարին ներկայացրեց, որ այսօր հիմնադրամը շատ ակտիվ ծրագրեր է իրականացնում հայկական արտադրության գինիների ճանաչելիության բարձրացման, տարբեր միջազգային շուկաներում հայկական գինիների ներկայացվածության ավելացման ուղղությամբ։ Նա տեղեկացրեց, որ հիմնադրամը շատ ակտիվ մասնակցում է տարբեր միջազգային ցուցահանդեսների, հրավիրում միջազգային փորձագետների, որոնց օգնությամբ տարածվում է հայկական գինիների համբավը:

Նմանատիպ նյութեր