News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ճնշում է գործադրում եվրոպացի դաշնակիցների վրա, որպեսզի ՆԱՏՕ-ն ավելի շատ ինքնաթիռներ, գումարտակներ եւ նավեր նախապատրաստի Ռուսաստանին զսպելու համար:

Reuters-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը մտադիր է այս հարցով համաձայնության հասնել դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:

Պլանի համաձայն՝ ՆԱՏՕ-ից 30 ցամաքային գումարտակներ, 30 կործանիչ եւ 30 ռազմածովային նավերի կպահանջեն, որոնք կարող են տեղակայվել մեկ ամսվա ընթացքում: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ «մենք ունենք հակառակորդ (Ռուսաստան), որը կարող է ցամաքային հարձակման արդյունքում արագորեն մուտք գործել Բալթյան երկրներ եւ Լեհաստան: Հետեւաբար, մենք չենք կարող մեզ թույլ տալ ամիսներ ծախսել մոբիլիզացման համար»:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ նախաձեռնությունն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանին դիմակայելուն եւ համապատասխանում է Պենտագոնի 2018 թվականի Ազգային պաշտպանության ռազմավարությանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ