Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ծրագիրը կառավարությունում է, սպասում են պատասխանի

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով թռչնամսի թանկացման և ոլորտի խնդիրներին է անդրադառնում Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Թռչնամսի թանկացման նախադրյալները մեկ օրում չեն ձևավորվել: Գլխավորը թերևս այն է, որ հանրապետությունում եղած ֆաբրիկաներից երեքը (մսի արտադրության) կանգնել են տեխնոլոգիական դադարի, ինչի հետևանքով էլ շուկայում մսի պակասություն է առաջացել: Սրանց դադարը նախատեսված էր դեռ անցած տարեվերջին, բայց որպեսզի Ամանորին խնդիրներ չառաջանան, հետաձգեցին: Մսի թանկացման վրա ազդեց նաև թռչնի կերի 25-26%-ով թանկացումը:

Գրեթե նույնքան թանկացել է նաև ներկրվող մեկ օրական ճտի արժեքը: Արդյունքում մսի ինքնարժեքը բարձրացել է 150-160 դրամով: Օգտվելով առիթից, իրացման գները ավելի քան 10-15%-ով էլ բարձրացրել են մանրածախ իրացնողները: Դադար վերցրած ֆաբրիկաները արդեն վերագործարկվել են: Այս ընթացքում շուրջ 200 հազար գլուխ մեկ օրական ճուտ է ներկրվել, և սպառողական մանրածախ գինը վերջին օրերին նվազել է 100 և ավելի դրամով՝ հասնելով 1440-ի: Մինչև Սուրբ Զատիկի տոները հնարավոր է ևս գնի նվազում: Թարմ-պաղեցված միսը պետք է արագ իրացվի (պիտանելիության ժամկետը 72 ժամ), սա երկար պահել հնարավոր չէ, դրա համար էլ գների նվազումը արագ զգացվում է: Մեծ առումով գնային այս տատանումը ընթացիկ խնդիր է, որ ձգտում ենք արագ կարգավորել: Բայց այս ոլորտում տիրող իրավիճակն այնպիսին է, որ նման տատանումներ պարբերաբար լինելու են, քանի դեռ չենք կարողացել ապահովել սեփական ծնողական հոտը բրոյլերների շարունակական վերարտադրության համար: Եղած խոշոր թռչնաբուծական տնտեսություններից ընդամենը 3-ն ունեն սեփական ծնողական հոտ, որոնց քանակությունները դարձյալ չեն բավարարում իրենց արտադրության ծավալների մեծացմանը և ստիպված են լինում ճուտ ներկրել: Բայց քանի որ համաճարակային առումով տարածաշրջանում ռիսկայնությունը մեծ է և այդպես հաճախ է կրկնվում (թռչնագրիպ Իրանում, ՌԴ-ի տարբեր ռեգիոններում), ստիպված ներկրում ենք Վրաստանից, որն իր պահանջները հազիվ է բավարարում, իսկ Եվրոպայից բերելն էլ շատ թանկ է ու ռիսկային: Փաստորեն, անընդհատ կախման մեջ գտնվելով մատակարարներից, հնարավոր չէ մշտապես ապահովել կայուն, չընդհատվող արտադրական տեխնոլոգիա, որը խիստ բացասաբար է անդրադառնում թե՛ ինքնարժեքի և թե՛ շուկայական գների կայունացման վրա: Նշեմ, որ մինչև 2014-ը Հայաստանն էր Վրաստանին ձու և ճուտ մատակարարում, բայց վրացի գործարարներն ու պետությունը համատեղ ուժերով, ընդամենը 2.5 տարում ոլորտում թռիչքային զարգացում ապահովելով, ստեղծեցին երկրին անհրաժեշտ սեփական տոհմային տնտեսություն` դառնալով ինքնաբավ:

Պետությունը գրեթե զրոյական տոկոսով վարկավորում իրականացրեց ոլորտի համար, միաժամանակ ակտիվորեն սուբսիդավորելով գործընթացը: Հարցն այն է, որ թռչնաբուծության տոհմային գործն աշխարհում, նաև ԵԱՏՄ-ում, գտնվում է պետական աջակցության ներքո: Հայաստանն այն եզակիներից է, որտեղ նման մոտեցում չկա: Այդքանով հանդերձ, անցած տարի նախորդի համեմատությամբ ավելի է արտադրվել 8.5% ձու (18 մլն հատ) և շուրջ 10% թռչնամիս (850 տոննա): Ձուն Ամանորին չի թանկացել, չի թանկանա նաև Զատիկի տոներին: Հայաստանում աճեցվող շուրջ 19.0 մլն գլուխ թռչնից նախորդ տարի 13.5 մլն գլուխը ներկրվել է, որն այս տարիներին ներկրման ամենաբարձր ցուցանիշն է: Ներկրվածը գերակշռող մասով մսատու թռչուն է եղել: Ավելորդ չեմ համարում ընդգծել, որ նախորդ 5 տարիների համեմատությամբ` 2018թ. արտադրված և իրացված սննդային ձվի և թռչնի մսի ամենացածր բացթողման գներն է արձանագրվել, իսկ թռչնամիսը՝ 10 տարիների ընթացքում կրկնապատկվել է:

Տարիուկես առաջ կառավարությանն ենք ներկայացրել մինչև 2025թ. ոլորտի զարգացման ռազմավարության համալիր ծրագիր, որում ներառված է տոհմային գործի բարելավման և տեղական թռչնամսի կտրուկ ավելացմանն ուղղված նոր ինովացիոն նախագծեր: Եվրոպական ճանաչված փորձագիտական և ֆինանսական կազմակերպություններ այս նախագծերին դրական գնահատական են տվել: Ելնելով էլ դրանից, նաև ծրագրի սեփական ուսումնասիրություններից, Նիդեռլանդների և Իսրայելի մասնագիտացված խոշոր ընկերություններ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարություն իրենց ուժերով 15-16 մլն եվրո ներդրումային նախագծի իրականացման համար և պատրաստ են կառավարության համաձայնության դեպքում կազմակերպել նախագծերի շնորհանդես-քննարկում, մասնակից դարձնելով բոլոր շահառուներին, այդ թվում նաև տեղական ներդրողների: Կան խնդիրներ, որ պայմանավորված են կառավարության դիրքորոշումից, առնչվում են անմիջապես կառավարությանը: Ծրագրի ընդհանուր գումարից մոտ 20% կապված արտադրական տարածքների ձեռք բերման, ենթակառուցվածքների, մաքսային հարկերի հետաձգումների հետ, որ դարձյալ կառավարության գործունեության տիրույթում է: Այս ծրագիրը առաջին փուլում( 2 տարի) հնարավորություն է ստեղծվում ունենալ սեփական ծնողական կազմ և արտադրել տարեկան 6.5 մլն հատ բրոյլեր ճուտ, որը ամբողջությամբ կբավարարի շուկայի ներկայիս պահանջարկը և ռեալ հնարավորություն կստեղծի տեղական թռչնամսի արտադրության ծավալները կտրուկ ավելացնելու: Կիրառվելու են գերժամանակակից տեխնոլոգիաներ ու բոլորովին նոր մշակույթ, գերխնդիր ունենալով կենսաբանական անվտանգությունը: Ծրագիրը նախատեսում է նաև սեփական կերարտադրության բազայի զարգացում`համագործելով գյուղացիական տնտեսությունների հետ, հանդիսանալով հատիկային կուլտուրաների երաշխիքային գնորդ: Էներգառեսուրսների աղբյուր հիմնականում օգտագործվելու են արևային մարտկոցները:

Տեխնոլոգիական նորույթների, բնապահպանման եվրաստանդարտների ճիշտ կիրառման, կենսաբանական անվտանգության լիարժեք ապահովման պայմաններում ծրագրի իրականացնողները պարտավորվում են բոլոր հիմքերը ստեղծել արտադրելու թռչնամթերք՝ ԵԱՏՄ մրցունակ ինքնարժեքով: Հասկանալիորեն, այդ դեպքում աստիճանաբար վերանալու է դրսից ներկրվող անորակ թռչնամսի պահանջարկը: Օգտագործվելու են նույն մեխանիզմները, որոնք ներդրվել են Ուկրաինայում, Ղազախստանում, Դաղստանում վերջերս իրականացված նմանատիպ նախագծերում: Այն նպաստելու է 800 նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ համապատասխան մուլտիպլիկատիվ էֆեկտով:

Ծրագրի իրականացնողները ցանկանում են կառավարությունից երաշխիքներ ստանալ վերոնշյալ և նմանատիպ այլ հարցերում, ճշգրտումներ մտցնել, համագործակցության եզրեր գտնել: Ծրագիրը կառավարությունում քննարկման փուլում է, և ոլորտի ներկայացուցիչներն ու ներդրման ցանկություն ունեցող միջազգային մասնագիտական ընկերությունները սպասում են պատասխանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում