18-ամյա Քայա Գերբերը Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում մասնակցել է Valentino-ի նորաձևության ցուցադրությանը, գրում է Hollywoodlife-ը: Աղջիկը բեմում հայտնվել է սև կոստյումով, որը ներառել է կիսաշրջազգեստով, պիջակ և թափանցիկ վերնաշապիկ: Ընդ որում, Քայան եղել է առանց կրծկալի, ինչն էլ անհարմար իրավիճակի պատճառ է դարձել:
Մինչ մոդելը տպավորիչ և համարձակ քայլում էր առաջ, բացվել է նրա թափանցիկ վերնաշապիկի տակից երևացող կուրծքը: Բայց աղջիկն արժանապատվորեն է արձագանքել իրավիճակին՝ չնայած երիտասարդ տարիքին: Նա պահպանել է իր բացարձակապես անվրդով տեսքը:
Սեպտեմբերի 3-ին Սինդի Քրոուֆորդի և նախկին մոդել Ռենդի Գերբերի դուստրը դարձել է 18 տարեկան, և նա արդեն զարդարել է հանրահայտ ամսագրերի շապիկները, ներառյալ Vogue-ն: Եվ չնայած Քայան չի կարողանում խուսափել իր լեգենդար մոր հետ համեմատություններից, աղջիկն իրեն վստահ է զգում մոդելային ոլորտում: Բացի այդ, թխահերը հաջողությամբ վարում է Instagram-ի իր էջը՝ 4.7 միլիոն բաժանորդներով, գերազանցելով Սինդիին, որն ունի 4.3 միլիոն բաժանորդ: