Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Վազգեն Մանուկյանը հայտնվել է մի հարթակում, որտեղ Փաշինյանին ատում են առանց պատճառի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը:

– ԱԺ քառօրյան մոտեցավ եզրագծին, բայց հենց մոտեցավ եզրագծին, նոր սկսվեց ամենակարևոր գործը՝ բյուջեի քննարկումը: Մի քիչ անհասկանալի է, կարևորը թողած՝ ի՞նչ օրակարգ էր, ինչպե՞ս է որոշվում:

– Բոլորովին խնդիր չկա, բյուջեի քննարկումը կշարունակվի հաջորդ շաբաթ: ԱԺ նախագծերը գալիս են որոշակի ընթացակարգով, որոշակի ժամկետներով:

– Այն, ինչ քննարկում եք, հեղափոխակա՞ն բյուջե է, թե՞ ոչ: Այսօր այդ հռետորական հարցն էր ամենաշատը հնչում:

– Այո՛, կարծում եմ՝ բյուջեն հեղափոխական է…

– Հարց է առաջանում, թե առաջ որտե՞ղ էր այդ փողը, որ հիմա կա բյուջեում:

– Կառավարությունում կոռուպցիա չկա, կառավարությունը սերտաճած չէ բիզնեսի հետ: Բյուջեի եկամուտներն ավելանում են, քանի որ ստվերն է կրճատվում, բոլորը հարկեր են վճարում, և իհարկե՝ քաղաքացիները հետևում են, որ ՀԴՄ-ները տպվեն:

– Խորհրդարանում պարզվեց, թե ովքեր են ձեր ընդդիմադիրներն այս անգամ: ԲՀԿ-ն չթաքցրեց, որ դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին, դա ինչո՞վ է պայմանավորված, նոր հակասությո՞ւն կա ձեր քաղաքական միավորների միջև:

– Չեմ կարծում, որ հակասություն կա:

– Նկատի ունեմ նաև «Իմ քայլի» և ԲՀԿ-ի հռետորաբանությունը:

– Դա իր անդրադարձն ունեցավ մեր կողմից առաջարկված մի նախագծի վրա, որով առաջարկվում էր Անվտանգության խորհրդում ընդգրկել նաև ԱԺ նախագահին, և ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» դեմ արտահայտվեցին, նախագիծը տապալվեց: Այդ նախագիծը արված չէր Արարատ Միրզոյանի համար, այսպես թե այնպես՝ նա վարչապետի հրավերով մասնակցում է Անվտանգության խորհրդի նիստերին, դա արվում էր խորհրդարանի դերը բարձրացնելու նպատակով, և տեսանք, թե ինչպես քվեարկեց ընդդիմությունը, հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր են նրանց հայտարարությունները խորհրդարանի դերի բարձրացման մասին: Դա մի պատմություն էր, որին նախորդել էր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած նախագիծը: Ինչու է ընդդիմությունը հայտարարել, որ դեմ կքվեարկի. կարծում եմ, որովհետև բյուջեն և կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթղթեր են և ինչպիսին էլ լինեն, ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի: Նրանք ուզում են քաղաքական դաշտում դիրքավորվել որպես ընդդիմություն և բնականաբար, նման քաղաքական փաստաթղթի նկատմամբ այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերեն, և ամենակարևորը՝ ազատ են:

– «Իմ քայլը» խմբակցության ձայները բավարար չէի՞ն Անվտանգության խորհրդի վերաբերյալ նախագիծն ընդունելու համար:

– Բավարար էին, պարզապես մեր խմբակցության մի մասը գործուղման մեջ էր, մի մասը ներկա չէր նիստին, և մենք նպատակ չէինք դրել, որ մեր գործընկերոջ նպատակն անպայման ընդունվի: Մենք մտածում էինք, որ խորհրդարանի բոլոր խմբակցությունների համար կարևոր է, որ խորհրդարանի նախագահը մասնակցի Անվտանգության խորհրդի նիստերին՝ ով էլ որ լինի: Մենք հետագայի մասին ենք մտածում և քայլեր ենք ձեռնարկում, որ խորհրդարանական երկրում խորհրդարանի դերը մեծանա, և իսկապես զարմանալի էր ու անհասկանալի, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին: ԼՀԿ-ն փորձեց ինչ-որ բացատրություն տալ, ԲՀԿ խմբակցությունը, ենթադրում եմ, պարզապես վրեժխնդիր եղավ՝ իր նախորդ նախագծերի տապալման հետ կապված:

– Այսինքն՝ ձեր հարաբերություններն այնպիսին չեն, որպեսզի ողջամիտ քվեարկություն իրականացվի:

– Այո՛: Ափսոսում եմ, որ ընդդիմությունը կարող է կուլ գնալ իրավիճակային զայրույթին և դեմ քվեարկել մի նախագծի, որի հետ կապված նախկինում ոչ միայն տարաձայնություն չեն հայտնել, այլ իրենք են ասել, որ պետք է նպաստեն այդ ամենին:

– Այդ նախագծի տապալումը վերագրվում է նաև «Իմ քայլի» ներսում օրինագծի հետ կապված տարաձայնության հետ:

– Հիմք չկա նման կարծիք կազմելու:

– Ի՞նչ տպավորություն է թողնում այն պրոցեսը, որը տեղի է ունենում խորհրդարանից դուրս՝ նկատի ունեմ այն, որ ցույցեր են տեղի ունենում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, բացի դրանից՝ այսօր հավաքվել էին նախկին իշխանության համախոհները «Վերնատուն» ակումբում: Ինչ-որ բան է տեղի ունենում, քաղաքական իշխանությունն ինչպե՞ս է նայում այս ամենին՝ որպես ընդդիմության ձևավորմա՞ն, թե՞…

– Իհարկե, հետևում եմ գործընթացներին, բայց առանձնապես անհանգստացած չեմ այդ առումով, իմ ուշադրությունը և կենտրոնացումը ուղղված է հանրային շահին ծառայելուն: Այնուամենայնիվ, անդրադառնամ կրթության ոլորտում տեղի ունեցող քննարկումներին, ըստ էության՝ բողոքողներն ասում են՝ մեզ պարտադրեք, մենք ասում ենք՝ ոչ, մենք թողնում ենք, որ ինքնավար լինեք, ազատորեն ձեր ուսանողական և գիտական խորհուրդներով որոշեք, թե ինչ կրթական բովանդակություն եք ուզում ունենալ… Կարծում եմ՝ այս հարցը կրթությանը չի վերաբերում, պարզապես նպատակ են դրել վարկաբեկել նախարարին և կառավարությանը:

– Հանրային խորհրդի նախագահի հրաժարականից հետո իշխանությունը մտադրություն ունի՞ վերանայելու Հանրային խորհրդի լինել-չլինելու հարցը, պետությունը դրա կարիքը զգո՞ւմ է:

– Հիշենք՝ ինչպես վերսկսվեցին հարաբերությունները վարչապետի և Վազգեն Մանուկյանի միջև: Մարտի 1-ին վարչապետը հանդիպեց Հանրային խորհրդի անդամների հետ և ասաց, որ այդ օրվա կապակցությամբ պետության անունից ներողություն է խնդրում երրորդ հանրապետության այս ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրակեղծիքների և քաղաքական գործիչներին քաղաքական հետապնդումների ենթարկելու համար, այդ թվում՝ ներողությունը վերաբերում էր նաև Վազգեն Մանուկյանին՝ որպես քաղաքական հետապնդումների ենթարկված քաղաքական գործչի: Եվ ինչ եղավ դրա պատասխանը. Վազգեն Մանուկյանը ներկայիս Հայաստանը համեմատում է բռնաճնշումների պիկը համարվող ստալինյան 37թ. հետ: Դրանից հետո չեմ պատկերացնում, թե ինչ կոմունիկացիա կարող էր շարունակվել կառավարության և Հանրային խորհրդի միջև: Հրաժարականից հետո էլ այսօր տեսանք, որ Վ. Մանուկյանը հայտնվել է մի հարթակում, որտեղ ի սկզբանե Փաշինյանին և նրա կառավարությանն ատում էին առանց պատճառի, զուտ միայն նրա համար, որ նրանց իշխանության գալու պատճառով իրենք զրկվել են իշխանությունից: Զարմանում եմ, թե ինչպես է պատահում, որ քաղաքական գործիչները հայտնվում են այդ տարածքում… Կարծում եմ շահերից առավել կարևոր են սկզբունքները… Չեմ կարծում, թե Հանրային խորհուրդը կենսունակ է լինելու:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում