Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դերակատարները գրեթե նույնն են՝ Դաշնակցություն+Վազգեն Մանուկյան

Ավագ սերունդը վերջին ժամանակներում դեժավյուի զգացողություն է ապրում՝ հիշելով, թե ինչպես 90-ականների սկզբին նորանկախ Հայաստանի իշխանությունների ընդդիմությունը Վազգեն Մանուկյանն ու Դաշնակցությունն էին։ Ոչինչ կարծես թե չի փոխվել․ այսօր էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ընդդիմանում են նույն ուժերը, որոնք, սակայն, անցած երկու տասնամյակների ընթացքում հասցրել են տարբեր ծառայություններ մատուցել նախկին ռեժիմին։

Որքանո՞վ այդ ուժերը կարող են լինել իրական այլընտրանք ներկա իշխանություններին։ Այդ մասին զրուցել ենք Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի հետ։

-Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, մենք էլ դասեր չքաղելու սովորություն ունենք։ Չնայած թևավոր խոսք կա, որ նույն գետը երկու անգամ անհնար է մտնել, սակայն հայ ժողովուրդն իր տաղանդով դա էլ է իրականացնում։ Պրոցեսը շատ ծանոթ է, Վազգեն Մանուկյանն էլ է ծանոթ հանրությանը։ Մի ուրիշ խոսք էլ կա՝ պառավն իմաստուն չէ, բայց գլխով անցածը գիտի։ Մեր ժողովուրդն անցել է 1991-98թթ․ ճանապարհը և այդ ամենին ծանոթ է։ Մյուս կողմից էլ դերակատարներն են գրեթե նույնը՝ Դաշնակցություն+Վազգեն Մանուկյան։ Այս առումով, այսօրվա ժողովրդի և իշխանությունների համար կողմնորոշվելն ավելի հեշտ է։ Անցած ճանապարհի փորձից ելնելով էլ՝ այդ խնդիրները մի քանի անգամ ավելի հաղթահարելի են, քան մեր ժամանակ էր։ Մնում է, որ մեր ժողովուրդը ցուցաբերի քաղաքացիական կամք, իսկ իշխանություններն էլ՝ քաղաքական կամք։

-Ավագ սերունդը հիշում է, թե ինչպես 90-ականներին, պատերազմող երկրում, ՀՅԴ-ն ցույցեր էր անում և պահանջում ՀՀ նախագահի հրաժարականը։

-Ոչ միայն երկրի նախագահի հրաժարականն էին պահանջում։ ՀՅԴ-ն պահանջում էր բոլոր ՀՀՇ-ականներին կախել ծառերից։ Գառնիկ Իսագուլյանը Վանաձորում հանրահավաքի ժամանակ այդպիսի հայտարարություն արեց։ Այսինքն՝ իրենք ինչքան էլ հայրենասիրական զեղումներ շռայլեն, մենք շատ լավ գիտենք, թե իրենցից ինչ են ներկայացնում թե՛ ՀՅԴ-ն, թե՛ Վազգեն Մանուկյանը։ Պատերազմի ամենաթեժ ժամանակ նրանք բռնի իշխանափոխության կոչ էին անում, հրահրում էին նույնիսկ քաղաքացիական պատերազմ։ Եվ այդ մտածողության, հոգեբանության տեր կուսակցությունները պատուհաս են ժողովրդի համար, և ինչքան շուտ ազատվենք նրանցից՝ մեր ժողովուրդը կշահի։

-Տեսեք, ՀՅԴ-ն այսօր օգտագործում է Հայոց լեզուն, Հայ գրականությունը, Հայոց պատմությունը բուհերում ոչ պարտադիր ուսուցման առարկաներ դարձնելու փաստը և պահանջում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

-Նախ՝ Արայիկ Հարությունյանը պարտադիր ուսուցումն է հանում բուհերից։ Եթե որևէ բուհ կցանկանա այդ առարկաները խորացված դասավանդել, դա իրենց խնդիրն է։ Երկրորդը՝ ՀՅԴ-ն և Վազգեն Մանուկյանը շահարկում են այդ հարցը, դա ընդամենն իրենց համար առիթ է։ Ինչ վերաբերում է Հայոց եկեղեցու պատմություն առարկային, ապա ինչո՞ւ պետք է այդ առարկան պարտադրված լինի։ Մարդը պետք է իր հոգևոր, կրոնական, գաղափարական ընտրություններում ազատ լինի։ Մարդ կա, որին չի հետաքրքրում կրոնի պատմությունը։ Ինչ վերաբերում է Հայոց լեզուն բուհերում պարտադիր դասավանդելուն, ապա դա որևէ խնդիր չի լուծում։ Այսօր բուհերում Հայոց լեզուն ձևական են անցնում։ Աշակերտը դպրոցում սովորում է, ընդունվում է բուհ, ավարտում, սակայն տառասխալներով է գրում։ Կարևորն այն է, որ դպրոցում հիմնավոր, խորացված ուսուցում լինի, որ լիարժեք կրթություն տա քաղաքացուն։ Ի՞նչ պարտադիր է, որ մաթեմատիկոսը կամ բժիշկը հայոց լեզվի բոլոր հոլովներն անգիր իմանան։

-Ժամանակին, երբ Վազգեն Մանուկյանը դարձավ իշխանություններին ընդդիմություն, հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից։ Հիմա նա Հանրային խորհրդի նախագահն է, չի հրաժարվում այդ պաշտոնից, հընթացս էլ հիմնել է «Վերնատուն» ակումբը և զբաղվում է քաղաքականությամբ։

-Ճիշտը Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահ չնշանակելն էր։ Ճիշտը Հանրային խորհուրդն ընդհանրապես ցրելն է։ Դա կույր աղիք էլ չէ, այն օրգանիզմին ինչ-որ բանով օգտակար է։ Իսկ ՀԽ-ն կույր աղիքից էլ վտանգավոր է։ Դեռ քիչ է, որ Նիկոլ Փաշինյանը նրան նշանակեց Հանրային խորհրդի նախագահ, մի բան էլ ներողություն խնդրեց նրանից 1996 թվականի ընտրություններից հետո երկրի նախագահ չընտրվելու համար։ Նա ներողություն խնդրեց մի մարդուց, որը կանգնած է մեր երկրի բոլոր անհաջողությունների հիմքում։ Հանրային խորհրդում էլ հիմնականում հավաքված են այն մարդիկ, որոնք իրենց կենսագրությամբ «աբիժնիկներ» են։ Եվ Վազգեն Մանուկյանն էլ այդ Հանրային խորհուրդը փորձում է իր համար դարձնել քաղաքական հենարան։

-Չե՞ք կարծում, որ ստեղծվել է փակուղային իրավիճակ, երբ մերժված, բայց ֆինանսական և մեդիա խոշոր ռեսուրսների տիրապետող քաղաքական ուժերն են այսօր ներկայանում որպես ընդդիմություն՝ խլացնելով իրական, այլընտրանքային գաղափարներ և ծրագրեր ունեցող քաղաքական ուժերի ձայնը։

-Չեն կարող խլացնել։ Մենք՝ ՀԱԿ-ը, գնահատելով իրավիճակը, շատ կոշտ չենք քննադատում իշխանություններին, որովհետև այսօր նրանք կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Իրենց ընդդիմություն հռչակած այդ հակապետական ուժերին իշխանությունները զսպելու խնդիր ունեն։ Եվ իշխանությունները, քանի որ դանդաղում են նրանց զսպելու հարցում, նրանք էլ իրենց հերթին ակտիվանում են։ Պետք է կատարվեր Սահմանադրության փոփոխություն, լինեին այլ փոփոխություններ, որպեսզի այդ հակապետական ուժերը չակտիվանային։ Նրանք իրականում մկան ծակին հազար թուման պետք է տային, այնինչ հոխորտում են, սպառնում են, վերադարձի մասին են խոսում՝ պղտորելով ջուրը։

-ՀԱԿ-ը դիմում է գլխավոր դատախազին՝ նախկին քաղբանտարկյալներին արդարացնելու պահանջով։

-ՀԱԿ-ն այո՛, զբաղված է այդ հարցով։ Ես վստահ եմ, որ կարդարացվեմ, չեմ էլ կասկածում։ Առանձնապես չեմ էլ հետաքրքրվում։ Եթե ինձ չարդարացնեն էլ, ես հո գիտեմ, որ արդար եմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում