Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նախագահ Արմեն Սարգսյանի ճեղքումը. միջանցքը կձևավորվի՞

Նախագահ Արմեն Սարգսյանը նախորդ շաբաթ հանդիպել էր հայաստանցի մի խումբ գործարարների հետ, նրանց հետ քննարկելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում տնտեսական մարտահրավերներն ու հեռանկարները, բարդ իրադրությունում ապագա կառուցելու համար անհրաժեշտ հարցերը: Կորոնավիրուսի համավարակի առողջապահական ասպեկտից զատ, տնտեսական ճգնաժամի հանգամանքը, անշուշտ, առանցքայինն է, որ պահանջում է ուշադրություն և ջանք: Մեծ հաշվով, առողջապահական մարտահրավերն այդ իմաստով կարող է լինել առավել կարճաժամկետ, քան տնտեսականը, որն իր հերթին սպառնում է այլ, այդ թվում՝ առողջապահական ոլորտների վրա բացասական իմաստով մուլտիպլիկատիվ էֆեկտով: Ըստ այդմ, ներկայումս համավարակին զուգահեռ, էական անհրաժեշտություն է տնտեսության առողջության հանդեպ հոգատարությունը: Դա իր հերթին ենթադրում է ոչ միայն տնտեսական հետևանքների չեզոքացման աջակցային քաղաքականություն, որն, անշուշտ, հույժ կարևոր է: Խոշոր հաշվով, տնտեսական մարտահրավերի չեզոքացումը նոր իրավիճակում ունի խորքային այլ բնույթ:

Հայաստանը պետք է պատրաստվի ոչ թե տնտեսական ռիսկեր չեզոքացնելուն, այլ տնտեսական հեռանկարներ կառուցելուն, որը պետք է լինի նոր աշխարհակարգի կառուցման համաշխարհային գործընթացին զուգահեռ հանգամանք: Մեծ հաշվով, տնտեսությունն ու աշխարհակարգը հայելային արտացոլումներ են, փոխկապակցված և փոխադարձաբար պայմանավորվող զարգացումներ, ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական հեռանկարները պահանջում են ոչ միայն ներքին տնտեսական քաղաքականություն, այլ նաև աշխարհաքաղաքականություն: Այդ իմաստով հատկանշական է նախագահ Արմեն Սարգսյանի մի նախաձեռնություն, որի մասին նա խոսել է գործարարների հետ: Նա հիշատակել է սննդի անվտանգության միջանցքի իր գաղափարի մասին: «Օգտագործելով իմ կապերը՝ փորձում եմ ստեղծել մթերքի անվտանգության միջանցք», նշել է Արմեն Սարգսյանը: Ըստ նրա՝ դրա նպատակն է Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Քուվեյթի և այլ երկրների հետ գործակցությամբ առևտրային միջանցքի բացումը: «Որպեսզի մենք ոչ միայն ռուսական մեծ շուկան ունենանք, այլ նաև դեպի հարավ շուկան։ Իմ դերը լինելու է աջակցել, որ այդ միջանցքը երկկողմանի բացվի, որ մենք կարողանանք արտահանել ու ներկրել»,- հայտարարել է նա: Խոշոր հաշվով, առևտրային գործընկերության և հաղորդակցության այդօրինակ միջանցքի հաջողումը կարող է դառնալ Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական և ընդհուպ աշխարհակարգային նշանակության ճեղքում՝ հաշվի առնելով թե՛ տնտեսական հանգամանքները, թե՛ հարավային՝ մերձավորարևելյան և ծոցի տարածաշրջանների ուղղությամբ հայկական քաղաքակրթության պատմա-քաղաքակրթական հետքը: Գործնականում, Արմեն Սարգսյանը խոսում է Հայաստանի, հայկական պետականության հարավային ճեղքման մասին, որը, մեծ հաշվով, կարող է վերածվել քաղաքակրթական հաղորդակցության միջանցքի, միաժամանակ նաև դիտարկվելով իբրև հայկական առաջարկներից մեկը աշխարհակարգային լայն քննարկումների սեղանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում