Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆելիքս Թոխյանը հաստատում է՝ հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

Ֆելիքս Թոխյանը հաստատում է՝ հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին համարում է իր լավագույն ուսանողներից մեկը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում Թոխյանը նշեց, որ նա հանդիպել է Միրզոյանի հետ և ոչ միայն նրա հետ, այլև շատ շատերի հետ: Հարցին, թե ՍԴ դատավորը Միրզոյանի հետ հանդիպել է որպես իր ուսանողի՞, թե՞ ԱԺ նախագահի, Թոխյանը պատասխանեց՝  և՛ որպես ուսանողի, և՛ որպես ԱԺ նախագահի: Հարցին՝ արդյոք հանդիպմանը քննարկվե՞լ են ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հարցը, Թոխյանը պատասխանեց՝ ոչ։

Խոսելով տարածվող լուրերից, թե ՍԴ-ի ներսում լարվածություն կա, Թոխյանն ասաց. «ՍԴ-ում ոչ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի եկած ժամանակ եւ ոչ էլ հիմա ոչ մի ճգնաժամ չի եղել եւ չկա»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]