Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին

Ընտրություն վատի և վատագույնի միջև. ԲԴԽ-ն առաջնորդվում է հին բարքերով

«Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում ընտրություն էր վատի և վատագույնի միջը։ Երվանդ Խունդկարյանը երբեք ոչնչով աչքի չի ընկել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 12-ին անցկացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի թեկնածուի նոր ընտրություն: Քվեակության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը՝ 7 ձայնով: Խունդկարյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն է:

Օհանյանի խոսքերով՝ Խունդկարյանի թեկնածության ընտրությունը լավագույն ապացույցն է, որ դատական համակարգում դեռևս իրավիճակ չի փոխվել, գործում են հին բարքերը, նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ «Ցավոք, այդպես է։ Բայց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում հարկավոր է նիկոլյան համարձակությամբ, նիկոլյան դուխով, նիկոլյան արդարամտությամբ, պրոֆեսիոնալ մարդ, իսկ Խունդկարյանը ոչնչով աչքի չընկած, ռուսերենով ասած՝ «невзрачный» մարդ է, որին Մկրտումյանը նախկինում ձևական տարավ դրեց քաղաքացիական ու վերաքննիչ պալատի նախագահ։ Հիմա ինչ պետք է փոխվի, չգիտեմ»,-ասաց Օհանյանը։

Նշենք, որ Խունդկարյանից բացի, Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել նաև Վճռաբեկ դատարանի անդամները։ Այս պահին, սակայն, առաջադրումներ չկան։

Պարգև Օհանյանի խոսքերով՝ Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվելուց առաջ պետք է օրենքներ փոխել, որոնք կարող են լուրջ առիթ հանդիսանալ փոփոխությունների համար, օրինակ օրենսդրորեն օրինականացնել կաշառքը, ինչպես Վրաստանում, որտեղ դատավորին տրվող կաշառքը, ասենք, կողմերի հաշտեցման դեպում մուտք է արվում պետբյուջե պետտուրքի տեսքով, որից դատավորը աշխատավարձ է ստանում։ Այսինքն՝ դատավորը շահագրգռված է լինում հնարավորինս շատ պետտուրք վճարել, որից ինքը ավելի շատ աշխատավարձ կստանա և կոռուպցիան կնվազի, կվերանա, քանի որ կաշառքի անհրաժեշտություն էլ չի լինի։

Նշենք, որ միայն Խունդկարյանի նշանակումը չէ, որ փաստում է, որ ԲԴԽ-ում դեռևս իրավիճակ չի փոխվել։ Մի շարք այլ դատավորների նշանակումները, ընտրությունը լուրջ մտահոգություն է առաջացրել դատավորների շրջանում։ Մեզ հասած տեղեկություններով՝ դատավորները ստորագրահավաք են սկսել ընդհանուր ժողով գումարելու համար՝ քննարկելու ԲԴԽ-ի որոշումների տրամաբանությունը, քանի որ դատավորները շարունակում են նշանակվել ծանոթ-բարեկամ եղանակով: Ընդհանուր ժողով գումարելու համար հարկավոր է մոտ 50 ստորագրություն: Ներկայումս դատավորները հավաքում են այդ ստորագրությունները, որը, ըստ էության, լինելու է նախկին իշխանության հավատարիմներից բաղկացած՝ ԲԴԽ-ի կազմաքանդման սկիզբը, եթե իհարկե նրանք չգիտակցեն, որ երկրում իսկապես իրավիճակ է փոխվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում