Բաժիններ՝

«Ի՞նչ մեծ ու դժվար աշխատանք են արել այսօրվա քաղաքային իշխանությունները, որ կրկնակի բարձրացնում են իրենց աշխատավարձները»

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մտածելու համար հարց եմ ուղղում երևանցիներին. ի՞նչ մեծ ու դժվար աշխատանք են արել այսօրվա քաղաքային իշխանությունները, որ կրկնակի բարձրացնում են իրենց աշխատավարձները (քաղաքապետ- 575.000-ից դառնալու է 1 մլն 200.000 դրամ, քաղաքապետի առաջին տեղակալ- 478. 000ից՝ 947.000 դրամ, քաղաքապետի տեղակալներ՝ 443.000-ից 912.000 դրամ, ի դեպ, ավելի շատ, քան հանրապետության մասշտաբով ոլորտներ համակարգող նախարարը, վարչական շրջանի ղեկավարներ՝ 400.000-ից 773.000 դրամ)։

Սիրելի երևանցիներ,որպեսզի հասկանաք, թե ինչ մասշտաբի է հասնում սրանց «беспредел»-ը ասեմ իմանաք,որ տարեկան 1.8 մլրդ դրամ ավելի են ստանալու, քան հիմա՝ մոտավորապես 3.8 մլն դոլար։

Իսկ էդ գումարով կարելի է տարեկան 150-200 վերելակ փոխել։

Ընդհանրապես աշխատավարձը բարձրացնում են կամ եկամուտները ավելացնելու հաշվին, կամ աշխատակազմի օպտիմալացման հաշվին։

Տվյալ քաղաքապետը ո՛չ քաղաքի եկամուտն է ավելացրել, ո՛չ աշխատակազմն է օպտիմալացրել, այլ հակառակը՝ եկամուտները նույնիսկ իր պլանավորածը չի կարողանում կատարել, իսկ աշխատակազմն էլ ավելացրել է՝ 1998-ից դարձնելով 2124։

Սա կլասիկ բյուջեի գրպանում է։

Իհարկե, համոզված եմ, որ սրանք երկար չեն ձգելու այս գործելակերպով, բայց, սիրելի երևանցիներ, դուք ինչքա՞ն եք հանդուրժելու։

Չմոռանամ այսօրվա պատգամավորներին էլ ասեմ, քաղաքապետի մամուլի քարտուղարի աշխատանքը գրեթե նույնքան դժվար ու պատասխանատու է, որքան ձերը, չնայած, եթե անկեղծ լինեմ, սենց քաղաքապետի մամուլի քարտուղար լինելը, իրոք. դաժան աշխատանք է»։

Մտածելու համար հարց եմ ուղղում երևանցիներին.ի՞նչ մեծ ու դժվար աշխատանք են արել այսօրվա քաղաքային իշխանությունները,որ…

Gepostet von Ռուսլան Բաղդասարյան am Samstag, 4. Mai 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս