1864 դիտում
20:00 29-11-2019
Հայաստան է այցելել Ավստրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը
Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 26-ից 27-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն է այցելել Ավստրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ ՀՀ ՊՆ թեժ գծի տեխնիկական և հետազոտական հնարավորություններին, ինչպես նաև գնահատել թեժ գծի օպերատորների վերապատրաստման կարիքները՝ նախնական դասընթացի և քննարկումների միջոցով: Քարտեզագրված կարիքների հիման վրա կմշակվի ՀՀ ՊՆ ՄԻԲԿ զարգացման նպատակային ծրագիր` «Հետազոտություններ և մեթոդաբանություն» և «Կրթություն և վերապատրաստումներ» հիմնական ուղղություններով:
Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի ընդհանուր նպատակն է ամրապնդել ժողովրդավարական վերահսկողությունն անվտանգության ոլորտի նկատմամբ: Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարությունը ծրագրի գործընկերներից մեկն է և պատրաստակամ է աջակցել ՀՀ ՊՆ թեժ գծի կարողությունների զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
1359 դիտում
18:51 19-05-2017
Հայաստան է այցելել Բելառուսի պաշտպանության նախարարության պատվիրակությունը
1080 դիտում
10:59 21-10-2022
Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը
Այս բաժնից
301 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
715 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
310 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին