Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականը ԵՎՐՈ Մ17 2020-ի որակավորման խմբային փուլի երկրորդ խաղում մրցել է Խորվաթիայի իր հասակակիցների հետ ու 0:4 հաշվով պարտություն է կրել:
Ռուբեն Լեսկանոյի սաները երկրորդ խաղում անընդմեջ պարտություն կրեցին ու զրկվեցին խմբից դուրս գալու շանսերից:
Օրեր առաջ Հայաստանի Մ17 հավաքականը Շոտլանդիայում պարտվել էր նաև Շոտտլանդիայի Մ17 հավաքականին` 0:2 հաշվով:
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Մ17 հավաքականը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի` մրցելով Իսլանդիայի իր հասակակիցների հետ: