Team-ի նոր խաղարկությունը հասանելի է բոլորին. Շեյքիր և շահիր Volkswagen ID.4 և ոչ միայն

Team-ի նոր խաղարկությունը հասանելի է բոլորին. Շեյքիր և շահիր Volkswagen ID.4 և ոչ միայն

PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն հայտարարում է ամենասիրված Շեյք գովազդային վիճակախաղի նոր պայմանների մասին, որին այս տարի կարող են մասնակցել բոլորը՝ անկախ նրանից՝ Team-ի բաժանորդ են, թե բջջային կապի այլ օպերատորի։

Խաղարկությանը մասնակցելու համար պետք է ներբեռնել My Team հավելվածը, այնուհետև օրը մեկ անգամ թափահարել՝ շեյքել հեռախոսը մինչև 5 վայրկյան ու ստանալ Iphone 13 Pro կամ Samsung Galaxy A13 սմարթֆոններ, էլեկտրական ինքնագնացներ, ականջակալներ և գլխավոր նվերը՝ Volkswagen ID.4 էլեկտրական մեքենան շահելու հնարավորություն։

«Մեզ համար կարևոր էր այս բացառիկ խաղարկությանը մասնակցելու հնարավորություն տալ բոլորին, այդ պատճառով էլ որոշեցինք ընդգրկել նաև հայաստանյան մյուս օպերատորների բաժանորդներին։ Այս տարվա Շեյքն ամենամեծն է թե՛ մրցանակային ֆոնդի, թե՛ մասնակիցների հնարավոր թվի առումով»,- նշել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։

Շեյքը տևելու է մինչև դեկտեմբերի 31-ը։ Խաղարկության մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։

Ուշադրություն․ խաղարկությանը կարող են մասնակցել միայն ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---