Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1896 թ. հուլիսի 30-ին  ծնվել է Սեդրակ Շարիմանյանը՝ խորհրդահայ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Համարվում է Հայաստանում ժամանակակից նյարդավիրաբուժության հիմնադիրը։

*           1859 թ. հուլիսի 30-ին ծնվել է Եսայի Ջանփոլադյանը՝ բարերար, հասարակական գործիչ:

*           762 թ. հուլիսի 30-ին  հիմնադրվեց Իրաքի մայրաքաղաք Բաղդադը:

*           1818 թ. հուլիսի 30-ին  ծնվել է Էմիլի Բրոնտեն` անգլիացի գրող, բանաստեղծուհի եւ վիպասան (մահ.` 1848 թ.):

*           1863 թ. հուլիսի 30-ին  ծնվել է Հենրի Ֆորդը` ամերիկացի հայտնի գործարար, մեծ ներդրում ունի ավտոմեքենաշինության մեջ (մահ.` 1947):

*           1923 թ. հուլիսի 30-ին ծնվել է Հրանտ Շահինյանը` հայ մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն (մահ.՝ 1996):

*           1929 թ. հուլիսի 30-ին ծնվել է Սուրեն Նազարյանը՝ հայ քանդակագործ:

*           2019 թ. հուլիսի 30-ին մահացել է Երվանդ Ղազանչյանը՝ հայ բեմադրիչ, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ (ծնվ.՝ 1937 թ.):

*           1898 թ. հուլիսի 30-ին մահացել է Օտտո ֆոն Բիսմարկը՝ Գերմանական կայսրության 1-ին կանցլերը: Գերմանիայի նշանավոր պետական գործիչ եւ դիվանագետ, երկրի միավորման գլխավոր դերակատարը։ Համոզված էր, որ Գերմանիայի միավորումը պետք է կատարվի ամենաուժեղ գերմանական պետության՝ Պրուսիայի շուրջ։ Բիսմարկը սկզբունքային էր եւ համառ իր նպատակների մեջ։

*           Ամբողջ աշխարհում հուլիսի 30-ը տոնվում է որպես ընկերության միջազգային օր:

 

Հիշարժան փաստեր

*           Պինգվինների մարմնում եղած ճարպը օգնում է, որպեսզի նրանք ջրում չսառչեն եւ չմրսեն։

*           Պինգվինները լավ ընտելացած են սառնությանը եւ կարող են դիմանալ անգամ -60 աստիճանի պայմաններում։

*           Կայսերական պինգվինները ձու դնելուց կորցնում են իրենց զանգվածի 40 տոկոսը։

*           Պինգվինները չեն կարողանում  թռչել, բայց շատ լավ լողում են։ Էվոլյուցիայի ընթացքում նրանց թեւերը վերածվեցին լաստերի, իսկ կմախքը կազմող ոսկորները դարձան հարթ:

*           Պինգվինների մաշկի վրայի սեւ գույնը կլանում է անգամ ամենաչնչին արեւի ճառագայթը, որն օգնում է նրանց տաքանալ ցուրտ Անտարկտիկայում։

*           Պինգվինները շատ լավ լողորդներ են։ Նրանք լողալուց բացում են 40 կմ/ժ արագություն եւ իջնում 20 սմ ջրի խորություն (կայսերական պինգվինները՝ 200 մ)։

*           Արու եւ էգ պինգվիններն արտաքնապես չեն տարբերվում իրարից:

*           Պինգվինների մարմնի նորմալ ջերմաստիճանը 38 աստիճան C է:

*           Պինգվինները մարդկանցից չեն վախենում:

*           Պինգվինները 15-20 տարի են ապրում:

*           Պինգվիններն իրենց կերի հետ միասին կուլ են տալիս նաեւ քարեր եւ քարախիճ, որոնք նպաստում են վերջիններիս մարսողության լավացմանը:

*           Պինգվիններն ատամներ չունեն եւ կտուցների օգնությամբ են բռնում որսը:

*           Պինգվիններն իրենց սնունդը հայթայթում են բացառապես ջրում՝ մեկ անգամ սուզվելիս կարողանում են մինչեւ 30 ձուկ որսալ:

*           Պինգվինների տեղաշարժման ամենանախընտրելի տարբերակը փորի վրա սառույցների եւ ձյան վրա սահելն է, որը նաեւ զվարճանքի ձեւ է նրանց համար:

*           Պինգվինները քնում են կանգնած՝ քնի ընթացքում պահելով իրենց մարմնի ջերմաստիճանը:

*           Պինգվիններին անհրաժեշտ չէ մաքուր ջուր: Նրանք խմում են ծովային ջուր, քանի որ ունեն հատուկ խցուկներ, որոնք աղը զտում են:

*           Պինգվինների ոտքերը չեն սառչում, քանի որ դրանք ունեն նվազագույն թվով նյարդային վերջավորություններ:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]