Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իսկ մի՞թե վստահ ենք, որ հենց Պուտինն ինքը չի ցանկանում դեռևս բանտում տեսնել Քոչարյանին

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանի հետ:

Պարոն Հայրապետյան, հոկտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելելու է Հայաստան։ Ի՞նչ կարելի է ակնկալել Պուտինի այցից՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք այսօր առկա են հայռուսական հարաբերություններում։

– Առանձնակի ոչինչ պետք չէ ակնկալել. չէ՞ որ դա ո՛չ պետական, ո՛չ էլ պաշտոնական այց է: Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները կապված բացառապես հետսառըպատերազմյան աշխարհաքաղաքական տևտոնիկ փոփոխությունների հերթական փուլի հետ: Հայաստանի քաղաքական պատասխանատուների խնդիրն այն է, որ երկիրը հնարավորինս հեռու պահեն խաչաձև կրակահերթի տակ ընկնելուց: Չեմ էլ կարծում, թե այս անգամ կգտնվի պարոն Շանթ Հարությունյանի պես մի լուսավոր հայրենասեր, որ ՌԴ նախագահի նախորդ՝ 2013թ. այցից առաջ ազգային արժանապատվության բարձր ցուցադրման նման քաղաքական քայլ կանի:

Ռուսաստանը հրաժարվել է Հայաստան արտահանձնել Միհրան Պողոսյանին, չեղարկել Միքայել Հարությունյանի հետախուզումը։ Արդյո՞ք այս հանգամանքը չի ազդում հայռուսական հարաբերությունների վրա։

– Ռուսաստանը չեղարկել է թեկուզ հայազգի, բայց ի՛ր զինվորականների հետախուզումը: Երբ մենք քաջությունը կունենանք երբևէ նորից վանկարկելու «Ազատ, Անկախ Հայաստան»՝ առանց սոսկումնահար մանիպուլացնելու Անկախ-ը, և քաջությունը կունենանք հետամուտ լինելու այդ Անկախ-ին, այդ ժամանակ է միայն, որ Ռուսաստանը կմտածի՝ արտահանձնե՞լ ա՛յլ երկրի զինվորականին, թե՞ Սնոուդենի պես պահել իր մոտ: Իսկ եթե ավելի շիտակ նայենք ճշմարտության աչքերին, ապա պարտավոր կլինենք խոստովանել, որ դեռևս ընդամենը պայմանականորեն կան հայ-ռուսական հարաբերություններ. դրանք կայսերական մետրոպոլիայի կողմից դիտարկվում են որպես կենտրոնի և Կալինինգրադի մարզի միջև ուղղահայաց կապեր, ինչպես ռուս պաշտոնյան ժամանակին հենց Երևանում հայտարարեց, թեև պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, խիզախեց Կրեմլում արտահայտվել մեր պետության սուվերենության մասին:

Հեղափոխությունից հետո Պուտինն առաջին անգամ է այցելելու Հայաստան։ ՌԴ նախագահը հայտնի է Քոչարյանի հետ իր մտերմությամբ։ Արդյո՞ք, Քոչարյանի՝ կալանավորված լինելու հանգամանքը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։

Պարոն Քոչարյանի կալանավորված լինելը չի կարող ազդել գործընթացների վրա, բայց վստահաբար կարող է որպես պատրվակ, կրկնեմ՝ որպես պատրվակ, ծառայել գործընթացները Ռուսաստանի համար շահեկան ուղղությամբ տանելու համար: Եվ հետո՝ ԿԳԲ-ականի մտերմությո՞ւնը որն է. նա Հիտլերը չէ, որ Մուսոլինիին բանտից փախցրեց: Իսկ մի՞թե վստահ ենք, որ հենց Պուտինն ինքը չի ցանկանում դեռևս բանտում տեսնել պարոն Քոչարյանին, որպեսզի պահուստային ևս մեկ զենք ունենա Հայաստանի դեմ տարվող հիբրիդյաին պատերազմում:

Ի՞նչ պետք է անի Հայաստանի կառավարությունը՝ ՌԴ հետ հարաբերությունները իրական գործընկերային եւ ՀՀ շահերից բխող դարձնելու համար, որ դեռ չի արել։

– Գործընկերային երբեք չեն կարող լինել այդ հարաբերությունները, քանի դեռ ռուս ժողովուրդը հեծում է ավտորիտարիզմի ճիրաններում և չի նվաճել իրեն արժանի ազատությունը: Բացի այդ՝ ուրիշ ի՞նչ անի ՀՀ կառավարությունը – Ռուսաստանին պետք էր հայկական զո՞րք ուղարկել Սիրիա՝ Հայաստանում անկախությունից ի վեր ամենամեծ ներդրումներն արած և գլոբալ առումով մեր պետության անվտանգությունը երաշխավորած երկրի՝ ԱՄՆ-ի շահերը հարվածելու համար, ուղարկված է: Պետք էր միանա՞լ Պուտինի ու Լուկաշենկոյի պես մերժվածներին և Լեհաստան չգնալ, չգնացինք: Օրինակները տասնյակներով են, ցավոք: Մեր երկիրը պատած ուռկանի ցանցերը, թերևս, հնարավոր է փոքր-ինչ պատառոտել՝ Եվրոպական Միության հետ կնքված համաձայնագրի կետերն առավել ինտենսիվությամբ կյանքի կոչելով, եթե իհարկե դրա դիմաց կայսերական հակազդեցության գինն առավել հատու և վտանգավոր չի լինելու:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում