News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գլոբալ տաքացման շարունակությունը կյանքը Երկրի վրա անտանելի է դարձնելու, կարծում է բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Այս մասին աշխարհահռչակ գիտնականը պատմել է իր «Սիրված վայրեր» (Stephen Hawking's Favorite Places) վիդեո նախագծի երկրորդ մասում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պրոֆեսորը ենթադրում է, որ, եթե ջերմոցային էֆեկտի խնդիրը չլուծվի, Երկիրը կարող է կրկնել Վեներայի ճակատագիրը: NASA-ի հետազոտությունների համաձայն՝ չորս միլիարդ տարի առաջ Վեներան Երկրին նման է եղել. մոլորակի վրա ջուր, բուսականություն կար, իսկ ջերմաստիճանը համապատասխանում էր ներկայիս երկրայինին: Սակայն մթնոլորտում ջերմոցային գազերի կուտակումը տաքացրել է Վեներան մինչեւ 460 աստիճան:

Հաշվի առնելով, որ Երկիրը 4.5 միլիարդ տարեկան է, արդեն 200-500 տարի անց մարդկությունը ստիպված կլինի նոր «տուն» փնտրել, նշել է Հոքինգը:

Էրդողանն մտադիր է անձամբ հանդիպել Մերկելի հետ. Bild

Էրդողանը երկու հնարավորություն է դիտարկում՝ կա՛մ հրավիրել Մերկելին Անկարա, կա՛մ գնալ Գերմանիա…

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է անձամբ հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Bild-ը:

Ինչպես գրում է թերթը, Էրդողանը երկու հնարավորություն է դիտարկում՝ կա՛մ հրավիրել Մերկելին Անկարա, կա՛մ գնալ Գերմանիա: «Մենք պետք է երկխոսություն վարենք»,-ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ Էրդողանը բազմիցս հեռախոսազրույցներ է ունեցել Մերկելի եւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարայի եւ Բեռլինի միջեւ խնդիրներ են առաջացել եւ երկու կողմերն էլ ցանկանում են երկխոսության միջոցով հաղթահարել առկա լարվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ