Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ պաշտոնյաներն են ներգրավված հանքարդյունաբերական ոլորտի կոռուպցիոն ռիսկերում (տեսանյութ)

Քաղաքականություն
sona

«Վարդան Այվազյանը, նախարար լինելով, լիցենզիաներ է բաժանել իր ընտանիքի բազմաթիվ անդամներին, այնուհետև պաշտոն է ստացել Ազգային ժողովում: Կարելի է ասել՝ առանձին հանձնաժողով բացվեց նրա համար՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովը,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրենց կատարած հետազոտության շրջանակներում ինչ կազմակերպություններ են հայտնաբերել կամ պաշտոնյաների են բացահայտել, որոնք ներգրավված են  Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտում առկա կոռուպցիայի մեջ:- Սուրիկ Խաչատրյանն է հանքեր ունեցել, Տիգրան Արզաքանցյանը՝ կրկին նախկին պատգամավոր… Կան փաստեր, որ պաշտոնատար անձինք ներգրավված են բիզնեսներում: Դա ակնհայտ է»: Մանրամասները՝ տեսանյութում