Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն. Զոհրաբ Մնացականյան

Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն. 
Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հանդիպմանն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Արցախի որոշիչ ձայնի իրավունքը:    

«Իհարկե, հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Ես վերահաստատեցի ՀՀ կառավարության հանձնառությունը՝ հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակում: Նշելով, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը կարևոր առաջնահերթություններ են՝ ընդգծեցի, որ որպես հակամարտության հիմնական կողմ Լեռնային Ղարաբաղը կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բեռլինում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ քննարկել են նաև խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը վերաբերող կարևոր հարցեր: Այս համատեքստում, Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել Գերմանիայի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:      

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]