1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայրենիքի պաշտպաններից հինգը կաշխատեն մաքսային ծառայությունում

Հայրենիքի պաշտպաններից հինգը կաշխատեն մաքսային ծառայությունում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաներն ակտիվ մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի կազմակերպած դասընթացներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ձեռք բերած նոր գիտելիքները ստուգելու համար կազմակերպված թեստավորման փուլը մաքսային գծով հաղթահարել է 5 մասնակից։ Նրանց աշխատավայրը լինելու է բնակության վայրից կախված՝ Երևանում,  Գոգավանում և Բագրատաշենում։

Աշխատանքն առաջարկելիս հաշվի են առնվել նաև տղաների կրթությունը, նախասիրությունները և ընդունակությունները։

Հիշեցնենք, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ դեռևս ամիսներ առաջ ստորագրված հուշագրի շրջանակում զինվորների համար կոմիտեի ուսումնական կենտրոնը կազմակերպել էր անվճար դասընթացներ՝ նախապատրաստելով հարկային և մաքսային ծառայություններում աշխատելուն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]