211652_close_icon
views-count2253 դիտում article-date 21:29 08-11-2019

Հայտնի միլիարդատերը ձեռնոց կնետի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին. նա կառաջադրվի նախագահական ընտրություններում

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, 77-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը պատրաստվում է մասնակցել 2020 թվականին ԱՄՆ-ում անցկացվելիք նախագահական ընտրություններին։ Ինչպես հաղորդում է Vesti.ru կայքը, դեռևս պաշտոնական որոշում չկա, սակայն, ինչպես գրում են ամերիկյան ԶԼՄ-ները, Բլումբերգի թիմն արդեն պատրաստում է համապատասխան փաստաթղթերը։ Միլիարդատիրոջ թեկնածությունը կարող է ներկայացվել Ալաբամա նահանգում նախնական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու հաջորդ տարվա մարտ ամսին։ «Մեզ պետք է համոզվել, որ Թրամփը պարտվել է։ Սակայն Մայքլը ավելի շատ մտավախություն ունի, որ թեկնածուների ներկայիս ցուցակը կարող է չապահովել այդ նպատակը։ Հաշվի առնելով նրա փորձը, ձեռքբերումներն ու մարդկանց միավորելու ունակությունը՝ Մայքլը կարող է մրցակցել Թրամփի հետ և հաղթել նրան»,-հայտարարել է Բլումբերգի խորհրդական Հովարդ Բոլֆսոնը։

Նմանատիպ նյութեր