Wednesday, 24 04 2024
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Բանակը իրավունք չունենք թողնել այս պրոբլեմների մեջ, դեմքով պետք է շրջվենք դեպի ՊՆ-ն ու բանակը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Բանակում գրանցված վերջին դեպքերի վերաբերյալ կա՞ն ճշտված տեղեկություններ:

– Դեռևս ամբողջական ճշտված տեղեկություններ չկան, մեկ-երկու ժամից ՊՆ-ն կունենա տեղի ունեցածի ամբողջական պատկերը: Այս պահի դրությամբ պահպանվում է ինքնասպանության վարկածը, և հրեշավորը հենց դա է: Վերջին մեկ ամսվա ընթացքում բանակում արդեն ինքնասպանության որերորդ դեպքն է տեղի ունենում, ինչը մտահոգության լուրջ տեղիք է տալիս:

– Ինչո՞ւ է այդքան տարածված ինքնասպանության դրդելու վարկածը:

– Շատ բարդ հարց տվեցիք: Այդ ուղղությամբ պետք է աշխատեին ոչ միայն քննչական մարմինները, այլ նաև բանակի ղեկավար կազմը՝ հասկանալու համար, թե որոնք են հիմնական դրդապատճառները: Նախկինում ասվում էր, որ հասարակության բոլոր արատները տեղափոխվում են բանակ… Խորքային ուսումնասիրության կարիք կա՝ տարիքային ցենզից սկսած, մինչև հոգեբանական խնդիրներ, պետք է հասկանալ, թե բանակում ինչ մթնոլորտ է, ինչ խնդիրներ կան, որ շատ դեպքերում հանգեցնում են ինքնասպանության, ինչ քրեական ենթամշակույթ է, որ այսքան արմատացած է բանակում: Տարբերակներից մեկը քրեական ենթամշակույթի արմատացած լինելն է Զինված ուժերում, ինչպես որ ամբողջ կառավարման համակարգում գոյություն ուներ, և օր առաջ պետք է դրանից ազատվենք, իսկ դրա համար միայն Պաշտպանության նախարարության ներուժը կարող է բավարար չլինել: Բանակին երբեք ոչ ոք իրավունք չունի մենակ թողնելու այս պրոբլեմների մեջ, մեր հանձանաժողովը առավել ևս պետք է լինի բանակի կողքին, օգնի: Դեմքով պետք է շրջվենք Պաշտպանության նախարարության և նախարարի կողմը, որի նախաձեռնությունները միտված կլինեն այս երևույթները չեզոքացնելուն: Դա չի նշանակում, որ հանդուրժելու ենք այս դրսևորումների նկատմամբ անտարբեր սպայակազմին, օր առաջ պետք է լուծվի նաև որակյալ սպայակազմ ունենալու հարցը, որը կապված է նաև կրթական համակարգի հետ: Դա միայն մեր հանձնաժողովի խնդիրը չի լինելու, ԱԺ բոլոր հանձնաժողովները անելիք ունեն այս խնդիրները միասնաբար լուծելու հարցում:

– Վերջին դեպքերը վկայում են, որ, առանց չափազանցնելու, կրիմինալը պատերազմ է հայտարարել բանակին:

– Կրիմինալը բանակին պատերազմ չի հայտարարել, կրիմինալը լավ դիրքավորվել է նաև բանակի կառույցներում: Վերջին դեպքը, որը հնչեղ անվան հետ էր առնչվում, խոսում է այն մասին, որ կրիմինալ դրսևորումներով սիմվոլներ դարձած մարդկանց զավակների միջոցով այդ ամենը տեղափոխվում է բանակ: Երբ որ այդպիսի ընտանիքների զավակները բանակում են, հրամկազմը առնվազն պետք է ուշադիր լինի, նման դեպքերում կառաջարկեի նրանց հատուկ ռեժիմի ուշադրության կենտրոնում պահել, որովհետև ընտանիքի բարքերը կարող են բանակ տեղափոխվել: Սա «կորոնավիրուսի» նման է, որը պետք է չեզոքացվի, այն ոչ միայն մարդկային ճակատագրերի խեղման պատճառ է դառնում, այլ նաև կյանք է արժենում:

– Եթե դրսի ձեռքը սահմանը անցնում է, մտնում է բանակ, դրա պատասխանատուն հենց հրամանատա՞րը չէ:

– Այո՛, հրամանատարը չպետք է որևէ արտոնություն հանդուրժի, նա է տվյալ զորամասի թիվ մեկ պատասխանատուն և չպետք է հանդուրժի ինչ-որ հնչեղ անունով ծնողի զավակի համար արտոնությունների՝ լավ հեռախոսի, լավ պայմանների առկայությունը. բանակում ծառայության ընթացքում կանոնակարգային հարաբերությունները պետք է գերիշխեն համատարած բոլորի նկատմամբ:

– Երբ հղփացած ընտանիքի երիտասարդը հայտնվում է սոցիալապես անապահով ընտանիքի երիտասարդի կողքին, չպե՞տք է մտածել, որ այս շփումը կարող է կասկածելի հետևանք առաջացնել:

– Դա կարող է չեզոքացնել հրամանատարը, որովհետև նրա համար հղփացած և ոչ հղփացած զինծառայող չպետք է գոյություն ունենա, ընտանիքի կարգավիճակը զինվորի համար որևէ արտոնյալ հնարավորություն չպետք է ստեղծի: Հրամանատարը պատասխանատու է այդ երկու տարվա համար, երբ զորակոչիկը գտնվում է իր իշխանության տակ, իսկ ինքը զորամասը պետք է կառավարի հարաբերությունները հաստատող համապատասխան կանոնակարգերով, և այդ անուղղակի ազդեցությունները պետք է հրամանատարը չեզոքացնի իր կամային, մարդկային և բարոյական դրսևորումներով: Ես կուզենայի, որ բանակի էլիտաները ձևավորվեին այս խնդիրների լուծման ճանապարհին… Բանակում պետք է լինեն եղբայրական հարաբերություններ, բայց այսօր ունենք «ախպերական» դրսևորումներ… Հրամանատարի խնդիրն է «վիրուսը» չեզոքացնելը, քանի որ այն կարող է հասցնել սպանության կամ ինքնասպանության: Բանակում ինքնասպանության հասցնելը ամենահրեշավոր հանցագործությունն է: Եթե տեղի է ունեցել ինքնասպանության հասցնելու գործընթաց, ապա տևական ժամանակ հրամկազմը չի նկատել, թե ինչ հարաբերություններ են զարգանում: Առաջին հերթին պետք է լիկվիդացվեին այն օջախները, որոնք մարդկային կերպարանքով մահացու «վիրուսներ» են, որոնց միջոցով մարդկային սխալ արժեհամակարգեր են ներթափանցում բանակ… Շատ կարևոր է ինքնասպանությունների բացահայտումն ամբողջ ծավալով: Հոգեբանները պետք է մեզ հուշեն, վերլուծություններ պետք է ունենանք՝ հասկանալու համար, թե բանակում ինչ խնդիրներ կան: Դրան պետք է միտված լինեն բանակի ղեկավարության գործողությունները, եթե գործողությունները միտված են առողջացմանը, ապա մեր հանձնաժողովը բանակի կողքին է լինելու միշտ… Մեր հանձնաժողովում մյուս շաբաթ քննարկում տեղի կունենա՝ ինչպես օգնել բանակին: Այսօր բանակին մենակ թողնելու իրավունք ոչ ոք չունի: Հանձնաժողովը նախարարից ակնկալում է կոշտ և խորքային լուծումներ, որոնք միայն կադրային փոփոխություններ և պաշտոնի իջեցում չեն ներառում: Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ունենալ որակյալ հրամկազմ, զինվոր-հրամանատար հարաբերությունները պետք է բարձրացնել այլ մակարդակի, բանակի սոցիալական խնդիրները լուծված պետք է լինեն… Զինվորը պետք է լինի ավելի պաշտպանված, բանակն այն կառույցն է, որտեղ անվտանգության բոլոր երաշխիքները պետք է բարձր մակարդակի վրա լինեն: Զինվորին ոչ թշնամու գործողությունների պատճառով կորցնելը ամենահրեշավոր բանն է: Պետք է կրկնեմ հրեաների ամենահայտնի աֆորիզմներից մեկը. «Ով փրկում է մեկ կյանք, նա փրկում է աշխարհը»: Այդ մեկ կյանքի մեջ կարող է իրոք աշխարհը փոխելու հնարավորություն լիներ: Այս բարոյական կոդեքսի առկայության դեպքում մենք կարող ենք առաջընթաց ունենալ: Դա պետք է լինի յուրաքանչյուր զինվորի և զինծառայողի մեջ, և հասարակությունը դա պետք է պարտադրի մեզ՝ բոլորիս:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում