Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մեկնարկ» ծրագրի պատանի մասնակցին տրամադրվել է ջութակ

«Մեկնարկ» ծրագրի պատանի մասնակցին տրամադրվել է ջութակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռք բերում» ծրագրի շրջանակում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի մասնակից, պատանի ջութակահար Անի Մելիքյանին տրամադրվել է ջութակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի նպատակներն են համալրել ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական բազան, ստեղծել պետական աջակցությամբ մշտապես գործող երաժշտական գործիքների հավաքածու: Այն միտում ունի աջակցել սոցիալապես անապահով երեխաների՝ տրամադրելով ժամանակավոր օգտագործման համար երաժշտական գործիքներ և ապահովել նրանց մշակութային կրթություն ստանալու իրավունքը:

Այդպիսով ծրագիրը կարող է խթանել նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը:

Ծրագրի շրջանակում երաժշտական գործիքներ են տրամադրվում հիմնականում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին: Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա: Ծրագրի իրականացմամբ երաժշտության ու արվեստի դպրոցներում կբացվեն մասնագիտական նոր դասարաններ, որոնց շրջանավարտները կապահովեն տվյալ մասնագիտության դիմորդների պահանջարկը՝ միջին և բարձրագույն կրթական հաստատություններում, որոնք հետագայում կհամալրեն սիմֆոնիկ, կամերային, ժողովրդական նվագախմբերը բարձրորակ երաժիշտ-կատարողներով: Կբացվեն երաժիշտ-մանկավարժների, գործիք-վերանորոգողների նոր աշխատատեղեր՝ նպաստելով բնակչության զբաղվածության խնդրի լուծմանը:

2013-2019 թվականներին ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 590 երաժշտական գործիք: 2020 թվականին նախատեսվում է ձեռք բերել ևս 73­ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]