Աշխարհ

08.02.2019 15:49


Վրաստանի ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի կիսանդրին (տեսանյութ)

Վրաստանի ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի կիսանդրին (տեսանյութ)

Այսօր Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով ապամոնտաժել հունիսի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Ակցիային ներկա են նաև մի քանի վրացի քաղաքացիական ակտիվիստներ:

Ակցիայի մասնակիցները Ավագյանին անջատողական են անվանում՝ հայտարարելով, որ իբրև վերջինս մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին: Նրանց խոսքով՝ կիսանդրու գոյությունը բացասաբար է ազդում վրաց-ադրբեջանական բարեկամության վրա:

aliq.ge–ի փոխանցմամբ՝ Բուղաշենում Ավագյանի կիսանդրու վերաբացումից հետո ադրբեջանական, ինչպես նաև վրացական մամուլում ու սոցցանցերում հակահայկական տրամադրություններ են տարածվում, հակասական տեղեկություններ նաև Ավագյանի մասին, իբրև նա եղել է աբխազական Բաղրամյան գումարտակի անդամ, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:

Այս խորագրի վերջին նյութերը