Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

«Դրական ավանդույթ» ու միջանկյալ լուծում. Ստեփանակերտում կկայանա Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների հերթական նիստ

Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդները հնարավոր է առաջիկայում կրկին համատեղ նիստ գումարեն։ Հեղափոխությունից հետո սա Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների երրորդ համատեղ նիստը կլինի: Առաջինը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 12-ին՝ Ստեփանակերտում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ: Երկրորդ համատեղ նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին՝ Երևանում, Նիկոլ Փաշինյանի, Բակո Սահակյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չբացառեց Անվտանգության խորհրդի հերթական համատեղ նիստի անցկացումը մոտ օրերս։ Բաբայանը նաև հավելեց. «Կարող է լինել, մենք հանրությանը տեղյակ կպահենք»։

Նիստը Երևանո՞ւմ, թե՞ Ստեփանակերտում կանցկացվի՝ հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Երևի Ստեփանակերտում։ Համատեղ նիստերը, դուք գիտեք, արդեն դարձել են բարի ավանդույթ։ Դրանք պարբերական բնույթ են կրում, մի անգամ Ստեփանակերտում եղավ, վերջինը Երևանում՝ դեկտեմբերի 23-ին»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ չափազանց դրական է, որ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումը ավանդույթ է դառնում. «Նման նիստի անցկացումը շատ հարցեր համատեղ քննարկելու հնարավորություն է տալիս, ինչը նախկինում պակասում էր։ Գիտեք, որ նախկինում, երբ ինչ-որ բան քննարկվում էր, բանակցությունների ժամանակ հետո անձամբ Սերժ Սարգսյանը, իսկ նրանից առաջ Ռոբերտ Քոչարյանը գնում էին Արցախ ու այնտեղի ղեկավարության հետ հանդիպում, դա անձնական մակարդակում էր արվում։ Իսկ հիմա Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը ավելի ֆորմալացրել է այդ հանդիպումները ու ինստիտուցիոնալ առումով ավելի շատ հնարավորություններ է տալիս կողմերին իրենց տեսակետները հայտնելու և տեղավորելու ավելի մեծ ժողովրդականություն վայելող, ավելի ընդունելի տարբերակներ բանակցություններում առաջընթացի համար։ Ըստ իս՝ դա այն ձևաչափն է, որը պետք է աշխատի, և որը հնարավորություն է Հայաստանի ու Արցախի համար միասնական դիրքորոշում ձևավորելու ու այդ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու աշխարհում»։

Մեր զրուցակիցը սպասվող նիստը չի կապում Արցախի՝ մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ .«Կարծում եմ՝ սա ավելի շատ կապված է Մյունխենի դեբատից հետո որոշակի ճշգրտումների հետ, ինչպես նաև հնարավոր է պաշտպանական համակարգի ներկայիս խնդիրների, այն պաշտոնանկությունների հետ, որոնց մասին մամուլում գրվում է»։

Դիտարկմանը, թե կարո՞ղ ենք փաստել, որ ՀՀ իշխանություններն ավելի հաշվետվողական են դարձել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ թե ավելի հաշվետվողական են դարձել, այլ գործընթացները սկսել են միասնաբար իրականացվել։ Նախկինում Հայաստանի կառավարման համակարգը բրգաձև էր, ու բրգի գլխին կանգնած էր մեկ մարդ, դա տարածվում էր նաև Արցախի վրա, որոշումները կայացվում էին բրգի գլխում, այնուհետև տեղեկացվում էր ու փորձ էր արվում համոզել, որ այն որոշումը, որ կայացվել է՝ ճիշտ է։ Ներկայումս որոշումներ կայացնողների շրջանակն ընդլայնվել է, ինչը շատ ճիշտ է, որովհետև ցանկացած ժողովրդավարական համակարգում, առավել ևս՝ այսպիսի կարևոր հարցերում, մեծ շրջանակի մասնակցությունը կարևոր է։ Կարելի է ասել, որ Հայաստանի և Արցախի անվտանգային ոլորտի ներկայացուցիչները միասնաբար են որոշակի արդյունքներ ձևավորում, ու դրանք հնարավորություն են տալիս Հայաստանին հետագայում ավելի ճկուն լինելու միջազգային հարաբերություններում»։

Մեր հաջորդ դիտարկմանը՝ արդյոք սա նաև դրական չէ՞ Փաշինյանի շարունակական այն պնդման ֆոնին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, և արդյոք սա նաև Արցախի սուվերենության ընդգծում չէ՞, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց. «Իհարկե։ Սա նաև Արցախի սուվերենության ընդգծում է։ Նաև ինչ-որ մակարդակում կարելի է ասել՝ սա միջանկյալ լուծում է Արցախի մասնակցության հարցում։ Գոնե միջազգային հանրության աչքին այդպես կարելի է ցույց տալ, որ այժմ մենք միջանկյալ ձևով այդ հարցը մեզ համար լուծել ենք, Արցախը մասնակցում է այս ձևաչափով, մինչև որ Ադրբեջանն ու միջազգային հանրությունը կընդունեն մեր այն մոտեցումը, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, քանի որ առանց Արցախի արցախյան հարցի լուծում հնարավոր չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում