Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

ԱՄՆ Կոնգրեսը վերարծարծում է Վիեննայի պայմանավորվածությունները. Շահան Գանտահարյանի հոդվածը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետ կապված հիմնական երկու իրադարձություններ ուղենշային իմաստ են ստանում՝ արցախյան հակամարտության բանակցային գործընթացում համանախագահող երկրներից մեկի հետագա դիրքորոշումների ուրվագծման տեսանկյունից։

Առաջինը. «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումն է, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդրում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում։

Երկրորդը՝ հավանության է արժանացրել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած առաջարկը, որով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի տեխնիկայի փոխանցումը Բաքվին, որը կարող է օգտագործվել ադրբեջանական կառավարության կողմից Ստեփանակերտի օդանավակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար:

Երկու բանաձեւերն էլ եղել են Հայ Դատի Ամերկայի հանձնախմբի նախագծերը, որոնք հաստատել է ԱՄՆ ներկայացուցչիների պալատը։

Առաջին օրինագիծը ըստ էության այն առաջադրանքներն են, որ հայկական կողմը ապրիլյան պատերազմից հետո ամեն առիթով արծարծում էր, որոնք նաեւ պայմանավորվածության տեսք էին ստացել Վիեննայում եւ ապա Սանկտ Պետերբուրգում։ Այն առաջադրանքները, որոնց շուրջ կայացած պայմանավորվածությունների իրականացումը արգելակում էր Բաքուն։ Իհարկե, այստեղ ուղղակի չեն նշվում մշտադիտարկման եւ հետաքննության գործիքակազմերի տեղադրման պահանջը, այդուհանդերձ շփման գծից դիպուկահարների եւ ծանր զինտեխնիկայի եւ նոր զինատեսակների հետքաշումն ու հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդրումը այդ մասին են հուշում. այդ բոլոր գործողությունների իրականացումն ու դրա համապատասխան գործիքակազմերի տեղադրումը օրինաչափորեն ներառվում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնված լիազորությունների շրջանակում։

Իսկ երկրորդում՝ պարզ տեսքով ասվում է Ստեփանակերտի օդանավակայանը պետք է գործարկվի. միաժամանակ զգուշացնում Բաքվին հեռու մնալու ինքնաթիռ խփելու արկածախնդրական որեւէ փորձից։

Մեծ է ներդրումը այս բոլորում ԱՄՆ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի՝ առաջադրանքները ճիշտ պահին ներկայացնելու եւ մանավանդ հայկական եւ ամերիկյան կողմերի առաջադրանքային համընկնումներ ձեռք բերելու առումով։

Միաժամանակ նկատենք, որ ի տարբերություն մյուս երկու համանախագահող երկրների, ԱՄՆ օրենսդիր իշխանության կարեւորագույն հատվածը բանակցային գործընթացի ներկա հանգրվանին ուղենշային բանաձեւեր է քվեարկում։ Ամերիկացի համանախագահը պետական հետեւողականությամբ միջնորդական քննարկումներին նկատի կունենա իր երկրի ներկայացուցիչների պալատի բանաձեւերը։

Երկու բանաձեւերին ոչ միայն քարոզչաքաղաքական հնչեղություն ապահովելն է անհրաժեշտ, այլ մանավանդ բանակցային գործընթացում դրանց առանցքային թեմա վերածելը։ Թիրախը, ուրեմն, Կոնգրեսի ներկայացրած օրինագիծն ու քվեարկած որոշումը մյուս երկու համանախագահող երկրների օրենսդրական դաշտ տեղափոխումն է։

Շահան Գանտահարյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում