Դեպի վեր

«Դոյչե Վելլե»․ Ադրբեջանի իշխանությունը թերևս առավել շահագրգռված է ողջ իրավիժակի թեժացմամբ

azatutyun.am09/28/2020, 3:30

«Դոյչե Վելլե»․ Ադրբեջանի իշխանությունը թերևս առավել շահագրգռված է ողջ իրավիժակի թեժացմամբ

«Տասնամյակներով սառեցված արյունալի հակամարտությունը նոր թափ է ստացել», «Հայաստանը մեղադրում է Թուրքիային`ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու համար», «Կողմերը միջնորդության կարիք ունեն». այսպես են միջազգային առաջատար պարբերականներն անդրադարձել Ղարաբաղում երեկվանից շարունակվող թեժ մարտերին:

Բրիտանական «Գարդիանը փաստել է. – «Հեռավոր Կովկասում սկիզբ առած պատերազմը մտահոգության առիթ է ոչ միայն այդ տարածաշրջանի, այլև Արևմուտքի համար, քանի որ այդ տարածքով են անցնում Կասպից ծովից նավթն ու գազը միջազգային շուկա հասցնող խողովակաշարերը: Բացի այդ, այս միջանցքում նաև աշխարհքաղաական շահեր են հատվում: Թուրքիան մշակութային ու տնտեսական ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ և սպառնում է կանգնել նրա կողքին ցանկացած խնդրի դեպքում: Ռուսաստանը, որ տարածաշևանի մյուս խոշոր խաղացողն է, ավանդական սերտ կապեր ունի Հայաստանի հետ»:

«Ամենից անհանգստացնող հանգամանքը նոր գործոնի՝ Թուրքիայի ապակայունացնող ուժի առկայությունն է, որն առավել քան ակնառու է այս հակամարտությունում», - «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` պնդելով, թե «Անկարան մասնակցում է թե՛ ռազմական ուժով, թե ավիացիայով»: - «Ադրբեջանը լարվածության թուլացման որևէ նշան ցույց չի տալիս, ինչը շատ վտանգավոր է տարածաշրջանի համար: Բայց մենք պատրաստ ենք ցանկացար սցենարի»:

Գերմանական «Դոյչե Վելլեն» իր հերթին փաստում է, որ լայնածավալ այս բախումն անակնկալ չէր, երկու կողմն էլ նախապատրաստվում էին դրան անցած մի քանի ամիսների ընթացքում: «Ադրբեջանի իշխանությունը թերևս առավել շահագրգռված է ողջ իրավիժակի թեժացմամբ` իր դաշնակից Թուրքիայի` ավելի ակնառու դարձած աջակցության պատճառով», - նշում է վերլուծաբան Սիլվիա Ստյոբերը` հավելելով. – «Մյուս կողմից, հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանին մատակարարված ռուսական զենք-զինամթերքը, կարելի է ասել, որ այս հակամարտությունը կարծես է'լ ավելի է խորանալու»:

«Եվրազիանեթի» մեկնաբանը նկատում է. – «Անցած մոտ երկու շաբաթների ընթացքում մի շարք զարգացումներ հուշում էին, որ Բաքուն հող է նախապատրաստում լայնածավալ հարձակման համար: Նախ, արտառոց մոբիլիզացա հայտարարվեց պահեստազորի զինվորների համար, հետո ստացվեցին տարօրինակ լուրեր, ըստ որոնց կառավարությունը առգրավում է փոքրիկ բեռնատարները (պիկափները)` ռազմական նպատակների իրագործման համար: Զուգահեռ, Ադրբեջանում սկսեցին լայնորեն տարածվել ոչ արժանահավատ աղբյուրներից ստացված կասկածելի տեղեկություններ, թե իբր Հայաստանը գրոհայիններ է բերում Քրդական աշխ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր