Դեպի վեր

Video. Դա աբսուրդ է՝ առանց Հրայր Թովմասյանի փաստաթուղթը իմ ձեռքի տակ լինելու, մեր խմբակցությունը նիստ չէր անի. Վահրամ Բաղդասարյան

slaq.am10/22/2019, 5:24

Video. Դա աբսուրդ է՝ առանց Հրայր Թովմասյանի փաստաթուղթը իմ ձեռքի տակ լինելու, մեր խմբակցությունը նիստ չէր անի. Վահրամ Բաղդասարյան

Ես եղել եմ մեծամասնության խմբակցության ղեկավարը, ծանոթ եմ բոլոր փաստաթղթերին, եթե դա հիմնավորված չլիներ, այդ թեկնածությունը ամբիոնից չէր հնչի. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամությունից հրաժարվելու և ՍԴ նախագահ ընտրվելու օրինականությունը վիճարկելու մասին:

«Դա աբսուրդ է պարզապես. 2018 թ-ի փետրվարի 22-ին Հրայր Թովմասյանը դիմել է ՀՀԿ-ին, նույն օրը դիմումը մուտքագրվել է և մեր կանոնադրության համաձայն՝ հենց դիմելու օրը արդեն դադարեցվում են նրա լիազորությունները: Այսինքն, նա հեռացել է կուսակցությունից օրենքի տառին համապատասխան, որովհետև առանց այդ թուղթը իմ ձեռքի տակ լինելու մեր խմբակցությունը նիստ չէր անի և չէր տա իր հավանությունը, որ պետք է ձայն տա Հրայր Թովմասյանին»,-ասաց նա:

ՀՔԾ քննիչներն այդ փաստաթուղթը ՀՀԿ գրասենյակից վերցրել են և, Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ, շատ մոտ ապագայում հանցակազմի բացակայության պատճառով գործը կկարճվի:

Հրայր Թովմասյանի դուստրերին ու հորը ԱԱԾ կանչելու երևույթը նրա համար անընդունելի է. «Պետք չէ իրավաբան լինել, յուրաքանչյուր պարկեշտ մարդ հասկանում է՝ ինչ է կատարվում. դեռահաս աղջիկներին տանեն 5-6 ժամ ԱԱԾ-ում պահեն, կամ 75 տարեկան հիվանդ հորը տանեն և ասեն՝ այս տանիքը 1992 թ-ին ինչպես է կառուցվել... մենք հասկանում ենք, որ դա ԱԱԾ-ի գործ չէ, ԱԱԾ-ն ավելի լուրջ գործեր ունի կատարելու»:

Վահե Գրիգորյանի՝ ՍԴ մտնելն ու իրեն ՍԴ նախագահ հռչակելը Վահրամ Բաղդասարյանը ռուսերեն բառով բնորոշեց՝ самозванец. «Վարկաբեկելով ՍԴ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր