Դեպի վեր

Ռոբերտ Քոչարյան. Ամենից անընդունելին ինձ համար փորձն է մեղադրել ժողովրդին

panorama.am07/29/2020, 7:54

Ռոբերտ Քոչարյան. Ամենից անընդունելին ինձ համար փորձն է մեղադրել ժողովրդին

«Հինգ ամիս տևած արտակարգ իրավիճակի պայմաններում համեմատում ես կորոնավիրուսի հիվանդացության թվերն այն երկրների հետ, որոնք բացարձակապես ոչինչ չեն արել, օրինակ Բելառուսում, տեսնում ես՝ Հայաստանում իրավիճակն ավելի վատ է»,-երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով համավարակի պայմաններում իշխանության քայլերին, թերացումներին։

Թե ինչու է Հայաստանում իրավիճակն ավելի վատ, քան այն երկրում, որտեղ ոչինչ չի արվել, հարց է հնչեցնում Քոչարյանն ու խոստովանում՝ ինքն այդ հարցի պատասխանը չունի։

Նա հիշեցրեց, որ հարևան չորս երկրներից միայն երկուսի հետ Հայաստանը բաց սահման ունի, համավարակի ժամանակ կարելի էր երկիրը փակել ու խուսափել այս իրավիճակից, բայց չստացվեց։

«Միակ դեպքը, երբ մասնակի շրջափակումը կարող էր առավելություն դառնալ երկրի համար, չաշխատեց»,-նշեց նա։

Նրա խոսքով, սխալները սկսել են հենց սկզբից, երբ նախապատրական աշխատանքներ չեն արվել, սխալ մեսիջներ են եղել, հակասական հայտարարություններ ու որոշումներ։

«Զավեշտալի երևույթներ, որոնք վիճակի լրջության հետ որևէ կապ չունեին։ Ամենից անընդունելին ինձ համար փորձն է մեղադրել ժողովրդին դիմակ չկրելու մեջ։ Նույնսիկ որոշ մարդկանց մոտ կոմպլեքս է առաջնում, մարդիկ մտածում են՝ իրենք են մեղավոր, կազմակերպված չեն։ Ես գիտեմ, որ հայերն աշխարհի ամենակազմակերպված ու ամենակարգապահ ազգը չեն, բայց ես մեզ չեմ համեմատում գերմանախոս ազգերի հետ, ես համեմատում եմ հույների ու վրացիների հետ, որոնց մեր կենցաղային մշակույթը շատ նման է։ Ու երբ համեմատում ես մեր թվերը Հունաստանի կամ Վրաստանի թվերի հետ, ուղղակի ապշում ես, ոչ հույները, ոչ վրացիները մեզանից կարգապահ չեն, ինչի՞ ենք մենք այս վիճակում, երբ նրանց մոտ սահմանները բաց են, տուրիստների քանակը շատ ավելի մեծ է։ Պատճառը մեկն է՝ ձեռնարկած քայլերն ու կառավարման արդյունավետությունը, ուրիշ բացատրություն ուղղակի չկա։ Չպետք է մենք ժողովրդին ասենք՝ դու ես մեղավոր, դու ես մեղավոր»,-ասաց նա։

ՀՀ երկրորդ նախագահն անհասկանալի է համարում այն, ո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր