Դեպի վեր

Սամվել Բաբայանի աջակիցները դադարեցնում են բողոքի ցույցերը

azatutyun.am05/24/2018, 4:18

Սամվել Բաբայանի աջակիցները դադարեցնում են բողոքի ցույցերը

Այսօր Վճռաբեկ դատարանի առջև հավաքված Սամվել Բաբայանի աջակիցները, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչին քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, հայտարարեցին, որ իրենց պահանջը Փաշինյանի ու Կառավարության դեմ չէ:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասաց, թե իրենց բողոքի ակցիան չի խոչընդոտում նոր իշխանության գործունեությանը․ - «Պահանջը դատական իշխանությունից է, պահանջը դատավորներից է, պահանջը դատախազից է, որոնք դեռևս մնացել են հինը: Ու ես ուզում, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ մենք իր բարեկամներն ենք, մենք էս հեղափոխության մարտիկներն ենք»:

«Համախմբում» կուսակցության ղեկավար անդամ Անդրանիկ Թևանյանը հավելեց․ - «Սա ոչ թե քաղաքացիական անհնազանդության ակցիա է, այլ բողոքի ցույց, որի պահանջը ուղղված է Վճռաբեկ դատարանին: Սա բացարձակապես կապ չունի քաղաքացիական անհնազանդություն կոչվածի հետ»:

Փաշինյանը, հիշեցնենք, երեկ նշել էր․ - «Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ, կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ»:

Վճռաբեկ դատարանի առջև օրեր շարունակ բողոքի ակցիա իրականացնողները պահանջում են ընդունել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը և ազատ արձակել նրան:

«Քաղբանտարկյալների պաշտպանության» խմբի ներկայացուցիչ, Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցության ղեկավար անդամ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ նախորդ շաբաթ նույնպես այս պահանջով եղել են Վճռաբեկ դատարանի դիմաց, բայց դեռ պատասխան չունեն․ - «Մենք չենք ստացել նաև պատասխան, թե ինչպիսի վերաբերմունք ունի Վճռաբեկ դատարանը կալանքը, որպես խափանման միջոց, փոխելու մեր միջնորդության պահով: Եվ այսօր մենք հերթական անգամ հավաքվում ենք, որպեսզի պահանջենք կոնկրետ պատասխան Վճռաբեկ դատարանից»:

Վ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր