Դեպի վեր

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է. Վարդան Բոստանջյան

slaq.am10/9/2019, 8:42

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է. Վարդան Բոստանջյան

«Ժողովուրդ»-ը գրել է. Երեկ մի խումբ քաղաքական գործիչներ, հասարակական տարբեր խավերի ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ: Ըստ տարածված հայտարարության` ստորագրահավաք է իրականացվել` ընդդեմ Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների և Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող բիրտ ճնշումների:

«Ակնհայտ է` «Մարտի 1»-ի` դատաքննության փուլում գտնվող գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը` ով է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար: Սա «Մարտի 1»-ի գործ չէ, այլ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք, ցանկացած գնով նրան անազատության մեջ պահելու սևեռում»,-նշված է հայտարարությունում: Ստորագրահավաքին միացածները իշխանություններին կոչ են արել դադարեցել հակասահմանադրական գործընթացը, զերծ մնալ հակապետական գործողություններից ու պահանջել են փոխել Ռ. Քոչարյանի խափանման միջոցը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ:

-Պարո՛ն Բոստանջյան, Դուք համարո՞ւմ եք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի է պահվում կալանքի տակ ու պետք է նրան ազատ արձակե՞լ:

-Ես առաջին իսկ օրն եմ ասել, որ դա քաղաքական հետապնդում է, ես ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է:

-Այսինքն` Դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չէ՞ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ համար: Ինչի՞ համար պետք է իշխանությունները ապօրինի նրան պահեին կալանքի տակ:

-Ես մարտի 1-ի հետ կապված որևէ բան չեմ ասում, ես ասում եմ, որ ամբողջ պետական ապարատը, ամբողջ համակարգն ունի իր մեղավորությունը: Մենք հայտարարությամբ պահանջում ենք օբյեկտիվ մոտեցում հարցին, այն իրականությանը, որ կա, պետք է լինել օբյեկտիվ, որը ես այս պարագայում չեմ նկատում:

-Կարծում եք` իշխանությունները կարողանում են դատական համակարգի վրա ճնշում գործադրել, որպեսզի Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշում կայացնե՞ն:

-Իսկ Դուք ի՞նչ եք մտածում, բնականաբար, բոլոր դեպքերում մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում: Ես կարծում եմ` բո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր