Դեպի վեր

Դատավոր Դանիբեկյանը չի կարող անտեսել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

henaran.am09/16/2019, 3:54

Դատավոր Դանիբեկյանը չի կարող անտեսել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

2017 թվականի հունիսին Վենետիկի հանձնաժողովը տրամադրել է կարծիք (CDL-AD(2017)011)` «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի վերաբերյալ, որի մի ամբողջ գլուխ նվիրված է Սահմանադրական դատարանի ակտերի իրավական հետևանքներին։

Այսպիսով` Վենետիկի հանձնաժողովը հատուկ շեշտադրում է կատարում, որ Սահմանադրական դատարանի որոշումների չկատարումը մեծ սպառնալիք է սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության համար։ Ավելին, Հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ակտերի կատարման հարցը ենթարկել մշտադիտարկման և գնահատման։

Վենետիկի հանձնաժողովը հատուկ նշում է 92-րդ կետում, որ Սահմանադրական դատարանի որոշումների չկատարումն առավել խնդրահարույց է այն գործերում, երբ դատարանի որոշման կատարման ցանկացած հետաձգում կարող է ազդել դիմումատուի կյանքի կամ առողջության վրա, օրինակ՝ ազատությունից զրկելը օրենքով սահմանված այն դրույթով, որը ճանաչվել է հակասահմանադրական:

Այսինքն` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է դատավոր Դանիբեկյանն անհապաղ վերացնի, քանի որ Սահմանդրական դատարանի որոշումը հստակ սահմանում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածին և անվավեր է:

Նույն Կարծիքում Վենետիկի հանձնաժողովը հիշեցնում է, որ Հայաստանի Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրական դատարանը պետք է ապահովի Սահմանադրության գերակայությունը, և արձանագրում է, որ իր կողմից ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր