Դեպի վեր

Նոտր Դամ. 22 հետաքրքիր փաստ ճարտարապետական գլուխգործոցի մասին

newmag.am04/17/2019, 2:12

Նոտր Դամ. 22 հետաքրքիր փաստ ճարտարապետական գլուխգործոցի մասին

Նոտր Դամ. միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց, Վիկտոր Հյուգոյի վեպի քարակերտ հերոսը, Փարիզի գլխավոր խորհրդանիշներից մեկը: Աստվածամոր տաճարի ճակատագիրն աշխարհի գլխավոր թեման է:

Միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցը՝ Աստվածամոր տաճարը, պատկանում է Փարիզի թեմին՝ Սիտե կղզու արևելյան մասում է, Սենի ափին: Այն անվանում են երաժշտություն, որն անմահացել է քարի մեջ: Այդ նույն տեղում 4-րդ դարում Սուրբ Ստեփանոս եկեղեցի էր, որն ավիրեցին Ֆրանսիա ներխուժած նորմանները: 6-րդ դարում դրա կողքին կառուցվեց Աստվածամորը նվիրված եկեղեցի: 12-րդ դարում երկու եկեղեցիներն այն աստիճան վատ վիճակում էին, որ Փարիզի եպիսկոպոսը որոշեց տաճար կառուցել: Այդպես սկսվեց մեծ տաճարի պատմությունը: Տաճարի կառուցումը տևեց գրեթե երկու դար. 1163-ից, երբ Լյուդովիկոս 7-րդն ու Ալեքսանդր 3-րդ Պապը կատարեցին հիմնարկեքը, մինչև 1330-ը: Նախատեսվում էր կառուցել հսկայական տաճար, որը կտեղավորեր Փարիզի բոլոր բնակիչներին. այդ պահին քաղաքում 10.000 մարդ էր ապրում: Այժմ Նոտր Դամում կտեղավորվի 9.000 մարդ: Տաճարում ներքին կրող պատ չկա: Սյուներն իրար կապվում են կամարներով, որոնց խորշերում վիտռաժներ են: Տաճարի միջին նավում (հինգից ամենամեծն է) կարելի է 12-հարկանի շենք կառուցել: Երեք սրածայր կամարները մուտք են ծառայում: Հատուկ ուշադրության է արժանի զանգակատունը, որը ժամանակին Փարիզի դիտաշտարակն էր: Փարիզի կարևոր կառույցներից մեկը 19-րդ դարում անկումային վիճակում էր: 1845-ին սկսվեց ռեստավրացիան: Այսօր Նոտր Դամը Փարիզի գլխավոր հուշարձանն է: Ամեն տարի այցելում է 14 միլիոն զբոսաշրջիկ: Տաճարում պահվում է քրիստոնեական ամենախոշոր մասունքներից մեկը՝ Քրիստոսի փշե պսակը: Մինչև 1063-ը պսակը Երուսաղեմում էր՝ Սիոն լեռան վրա: Լյուդովիկոս 9-րդն այն ձեռք էր բերել բյուզանդական կայսրից: Միջնադարում Աստվածամոր տաճարը Աստվածաշունչ էր անգրագետների համար: Քրիստոնեության ամբողջ պատմությունը պատկերված է կառույցի բարձրաքանդակներում: Էզոթերիկները համարում են, որ դրանցում ծածկագրված է օկուլտիստական ուսմունքների կոդը. Լեգենդար կառույցին վիճակված էր դառնալ պատմական գլխավոր իրադարձությունների վկան, երբեմն՝ նաև մասնակիցը: Այդտեղ էին խաչակիրներն աղոթում՝ պատերազմ գնալուց առաջ, Փիլիպոս 4-րդը 1302-ին այդտեղ գումարեց առաջին ժողովը, Հենրի 6-րդը թագադրվեց, Մարիա Ստյուարտը պսակադրվեց Ֆրանցիսկոս 2-րդի հետ, որպես կայսր թագադրվեց Նապոլեոնը, այդտեղ է տեղի ունեցել Ժաննա Դարկի ռեաբիլիտացման դատը: Ֆրասիական մեծ հեղափոխության ժամանակ տաճարի բազմաթիվ գանձեր ոչնչացվեցին: Կառույցը չկործանվեց երջանիկ պատահականությամբ՝ հեղափոխականների պայթուցիկները վերջացել էին: Տաճարի աշտարակն առաջին անգամ վնասվել է այդ օրերին: Այնպես որ՝ Նոտր Դ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր