ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Քրեական գործի տվյալների համաձայն՝ 2018թ. ապրիլի 18-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 34 հասցեի մոտակայքում բռնություն է գործադրվել ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների նկատմամբ։
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու դեպքի հանգամանքները։ Տուժողների ցուցմունքների համաձայն՝ դեպքի օրը, կատարելով իրենց ծառայողական պարտականությ...