Դեպի վեր

Ռոբերտ Աբաջյան՝ անուն, որ միշտ կհիշվի ներկա ու գալիք սերունդների կողմից

panorama.am11/16/2019, 7:42

Ռոբերտ Աբաջյան՝ անուն, որ միշտ կհիշվի ներկա ու գալիք սերունդների կողմից

Նոյեմբերի 16-ը ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է:

Ապրիլյան պատերազմի օրերին ողջ հայության սիրտը Արցախի սահմանին էր, այդ օրերին նոր սխրանքներ գործեցին, 18-20 տարեկան երիտասարդներ հերոսացան: Արցախ-ադրբեջանական շփման գծում ծավալված թեժ մարտերից հետո Արցախի հերոսների ցանկում ավելացավ ևս մեկ անուն, բոլորից ամենաերիտասարդը։ 19-ամյա Ռոբերտ Աբաջյանն առաջինն է, ով, կրտսեր սերժանտ լինելով բարձրագույն կոչման արժանացավ: Նա ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու արժանացավ «Արցախի հերոսի» կոչման և պարգևատրվեց «Ոսկե Արծիվ» շքանշանով:

Ռոբերտի բացառիկ հերոսությունը անտարբեր չթողեց և ոչ մեկին, ապրիլյան պատերազմից հետո նրան ճանաչեցին որպես հերոս, իսկ հարազատներ, ընկերների համար, բացի հերոս լինելուց, մնաց բարի, հումորով, բոլորին հասնող Կյաժը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտի ծնողները պատմել են, որ նա շարունակ շտապում էր՝ կյանքում հնարավորինս շատ բան հասցնելու: Ծնողների խոսքերով՝ որդին ընկերասեր էր, սիրում էր բոլորի հետ կապ պահպանել: «Բոլորի հետ էր շփվում, նման մարդ չկար, ում հետ 15-20 րոպե շփվեր ու հետագայում նրա հետ ընկերություն չանեին: Տղաս 5 տարեկանից մինչև 80 տարեկան ընկեր ուներ»,- ասում էր Ռոբերտի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը։

Ռոբերտը սիրում էր, երբ նշում էին իր ծննդյան օրը, մայրը հիշում է նրա 5-ամյակը։

«Պապայի ընկերներին կանչել էր ծնունդի, ասել էր՝ նոյեմբերի 16-ին իմ ծնունդն է, ծնունդ եմ անում, կգաք մեր տուն ու բոլորն եկան: Սեղանները դրել էինք, իր ծնունդն էինք նշում, այնքան էր ուրախացել: Ռոբերտին ոսկե թևնոց էին բերել, որի վրա գրված էր՝ Կյաժ: Մի անգամ հարցրեց՝ մամ թևնոցն ուր է, ասեցի՝ մոտս է բալես, տղա կունենաս կտամ, կգցես տղուդ թևին: Ասեց՝ հա, մամ»,- պատմում էր մայրը։

2014 թվականի նոյեմբերի 16-ին՝ Ռոբերտի 18-ամյակին եղել է հոր հորեղբոր տղայի հարսանիքը՝ Գյումրիում, իսկ օրը Ռոբերտն է որոշել: Հոր խոսքերով՝ Կյաժը բոլոր բարեկամներին կանչում էր իր ծնունդին, ասում էր՝ ծնունդս անում եմ Գյումրիում:

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համար 147 հիմնական դպրոցն անվանակոչվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ։ 2003-2011թթ. Ռոբերտը սովորել է այդ դպրոցում: Արցախի Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղի դպրոցը ևս անվանակոչվել է ապրիլյան պատերազմի հերոսի անունով։

Հերոսի անունն են Հայաստանում բազմաթիվ դասասենյակներ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի լսարան ու գրադարանը։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վերջին գիշերը եղավ շատ հայորդիների համար:
Այդ գիշեր արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476.5478.5
EUR528.5535
RUR7.517.62
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր