Դեպի վեր

Ղարաբաղյան թեման մնում է օրակարգային հարց Ռուսաստանի համար

azatutyun.am12/3/2020, 1:00

Ղարաբաղյան թեման մնում է օրակարգային հարց Ռուսաստանի համար

Ռուսաստանի արտգործնախարարը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Հեռախոսազրույցի մանրամասները չեն հրապարակվում, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած կարճ հաղորդագրությունում նշված է՝ քննարկվել են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հետ կապված հարցեր։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, և սա նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի առաջին արտասահմանյան այցն է լինելու։

Ղարաբաղյան թեման մնում է օրակարգային հարց Ռուսաստանի համար։ Գրեթե ամեն օր ռուսաստանցի պաշտոնյաները հայտարարություններ են անում ղարաբաղյան թեմայով, իսկ դաշնային հեռուստաընկերություններն ու մամուլն ակտիվորեն անդրադառնում են հետպատերազմական իրավիճակին և ռուս խաղաղապահների գործունեությանը Լեռնային Ղարաբաղում։

Կան որոշ հարցեր, սակայն, որոնց շուրջ պաշտոնական Մոսկվան գերադասում է մեկնաբանություններ դեռ չանել։ Մասնավորապես՝ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե առաջարկել է Նախիջևանը Ադրբեջանի մյուս տարածքի հետ կապող միջանցք ստեղծել Հայաստանի տարածքով, և որ այս գաղափարը դրական են ընդունել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Կրեմլը Ալիևի այս հայտարարությունը չի մեկնաբանել։

Հիշեցնենք՝ եռակողմ համաձայնագրում Հայաստանի տարածքով միջանցքի մասին խոսք չկա, նշված է միայն տրանսպորտային ուղիների կառուցման մասին, այն էլ՝ կողմերի համաձայնությամբ։

Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերությունները պարբերաբար ցուցադրում են ռեպորտաժներ, որոնք պատմում են ռուս խաղաղապահների գործունեության մասին, ցուցադրում են, թե ինչպես են վերադառնում հայ փախստականները Ղարաբաղ, և ադրբեջանցիները՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ։ Ինչպես և պատերազմի օրերին, այսօր էլ ռուսական դաշնային հեռուստաընկերությունները Ղարաբաղում և Ղարաբաղի շուրջ իրավիճակը լուսաբանելիս պահպանում են հավասարակշռություն՝ ընդգծելով, որ հրադադարը հնարավոր է դարձել Պուտինի միջամտությունից հետո միայն, և որ այսօր Ղարաբաղում խաղաղությունը վերահսկում են ռուս խաղաղապահները։

Հավելենք՝ դեկտեմբերի 10-ին Բաքվում անցնելու է զորահանդես, որին մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Թե Ռուսաստանի իշխանություններից ով ներկա կլինի այդ զորահանդեսին, այս պահին դեռ հայտնի չէ։

Հետաքրքիր է նաև, որ ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները Հաղթանակի օր էին հռչակել նոյեմբերի 10-ը՝ եռակողմ համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրը, սակայն այսօր փոխել են այն և դարձրել նոյեմբերի 8-ը՝ Շուշիի գրավման օրը։ Բացի այդ, նոյեմբերի 10-ը Թուրքիայում հանրապետության հիմնադիր Աթաթուրքի հիշատակի օրն է, և նաև այդ պատճառով են Ադրբեջանի իշանությունները որո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր