Դեպի վեր

Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ցորենի բերքատվությունն ավելացնել 30 տոկոսով․ գյուղատնտեսը առաջարկ ունի

armtimes.com06/29/2020, 6:24

Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ցորենի բերքատվությունն ավելացնել 30 տոկոսով․ գյուղատնտեսը առաջարկ ունի

Էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով ցանկանում են ավելացնել ցորենի բերքատվության մակարդակը ՀՀ-ում։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին տարիների ընթացքում աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները նվազել են։ 2019 թվականին 2015-ի համեմատ ցանքատարծությունները նվազել են շուրջ 44,1 տոկոսով, բերքատվության մակարդակը՝ 42 տոկոսով, որի արդյունքում էլ նվազել է համախառն բերքը` 68,7 տոկոսով՝ կազմելով ընդամենը 110,3 հազար տոննա:

Նվազել է նաեւ ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2018 թվականին այն կազմել է 31,5 տոկոս 2014 թվականի 48,7 տոկոսի դիմաց։ Միաժամանակ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 250-ից 330 հազար տոննա ցորեն։

Նախարարությունն ընդգծել է, որ կորոնավիրուսի տարածման հետեւանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում խնդիր է առաջանում տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել ինքնաբավության մակարդակը եւ նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։

Տեղական ցորենի արտադրության ծավալների ավելացման նպատակով նախատեսվում է պետական աջակցությամբ, մասնավորապես՝ աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, խթանել աշնանացան ցորենի արտադրության կազմակերպումը։

Նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի եւ Կոտայքի մարզերում 2-ից 20 հեկտար մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաեւ ցանք կատարելու համար արտադրված կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը։

1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։

Նախարարությունն ընդգծել է, որ նախագծի ընդունումը կնպաս­տի ՀՀ-ում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 տոկոսով։

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով նախագծին ասաց, թե կողմ է գաղափարին, սակայն սուբսիդավորումը պետք է արվի անկանխիկ եղանակով. «Այսինքն՝ գյուղացու ձեռքը կանխիկ միջոցներ չտրամադրեն։ Ես չգիտեմ, թե ինչպես է լինելու սուբսիդավորման կարգը, բայց լավ կլիներ, որ նախարարությունը կա՛մ միանգամից սելեկցիոն կայաններին վճարի կա՛մ ներմուծողներին»։

Նրա կարծիքով, եթե գյուղացուն այդ գումարը հատկացվի՝ նա գուցե գնի 2-րդ կամ 3-րդ կարգի վերարտադրության սերմ՝ ցույց տալու համար, որ նորմալ չէ կամ այլ նպատակներով օգտագործի այդ գումարը։

Հարցին այս նախագիծը կարո՞ղ է խթան հանդիսանալ ցորենի բերքատվության մակարդակի բարձրացման համար, գյուղատնտեսը պատասխանեց. «Ցանքատարածությունների մեծացման համար սուբսիդավորումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Հայաստանում հացահատիկի մշակության մեծացման համար մենք ունենք մի քանի խնդիր։ Առաջինը՝ սերմացուի խնդիրն է, որ որակյալ սերմացու չեն ներմուծել, ինչն էլ իր հերթին նվազեցրել է բերքատվությունը»։

Երկրորդ խնդիրն ըստ նրա՝ ցանքաշրջանառության կարգավորումն է. «Մեր գյուղացիները նորմալ ցանքաշրջանառություն չեն անում, որի պատճառով ամեն տարի բերքատվությունն ընկնում է՝ մինչեւ հասնում է մի կետի, որ գյուղացիները հրաժարվում են հացահատիկ մշակելուց։ Պետությունը նաեւ պիտի խորամուխ լինի՝ հետեւի, որ գյուղացիները ցանքաշրջանառություն կատարեն։ Ովքեր ցանքաշրջանառություն չկատարեն՝ կա՛մ հարկադրանքի, կա՛մ օգնությա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD484.5489
EUR546557
RUR6.797.03
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր