Դեպի վեր

ՀՀ նախագահն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» նորարարական կենտրոն

armenpress.am05/13/2021, 8:06

ՀՀ նախագահն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» նորարարական կենտրոն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, այցելել է «Սկոլկովո» նորարարական կենտրոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Սկոլկովո» նորարարական կենտրոնը Ռուսաստանի ամենախոշոր նորարարական էկոհամակարգն է, որտեղ գործում են ավելի քան երեք հազար տեխնոլոգիական ընկերություններ, ստարտափներ, խոշոր ռուսական ու օտարերկրյա գործընկեր ընկերությունների հետազոտական խմբեր։

«Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը Հայաստանի նախագահին է ներկայացրել «Սկոլկովո»-ում իրականացվող նախագծերն ու նորարարական կենտրոնի ընդլայնմանն ուղղված առաջիկա ծրագրերը։

Նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է տեխնոպարկում գործող մի շարք ընկերությունների լաբորատորիաներում, որոնք մասնագիտացած են նորագույն տեխնոլոգիաների, առողջապահական ոլորտի թվայնացման, օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման, մոլեկուլյար և գենետիկ փորձաքննությունների, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում, ինչպես նաև այցելել ավիատիեզերական առաջատար Boeing, արտադրական ավտոմատիզացմամբ զբաղվող Faruc ընկերությունների գրասենյակներ։ Հանրապետության նախագահը հանդիպել է տեխնոպարկի տարածքում գործող մի շարք ստարտափների ներկայացուցիչների հետ: Վերջիններս հայտնել են, որ հետաքրքրված են իրենց արտադրանքն արտահանել հայաստանյան շուկա և գործունեություն ծավալել Հայաստանում։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև տեխնոպարկի գիտական միջուկը համարվող Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտ, որը զբաղվում է տեխնոլոգիական նորարարություննե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր