Դեպի վեր

COVID-19-ի դեմ պայքարի ռազմավարկան մոտեցումների արդյունքները պայմանական երկամսյա ժամանակահատվածում

armenpress.am05/22/2020, 12:30

COVID-19-ի դեմ պայքարի ռազմավարկան մոտեցումների արդյունքները պայմանական երկամսյա ժամանակահատվածում

2019թ․ տարեվերջին Չինաստանում առաջացած Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV) կամ նոր տեսակի կորոնավիրուսը (առաջինը հայտնաբերվել էր 2002-2003թթ․դարձյալ Չինաստանում) ավելի քան 100 երկրներում տարածվելուց հետո` 2020թ․ մարտի 11-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց համաշխարհային համաճարակ (այստեղից էլ առողջապահական անվանումները՝ SARS-CoV-2 կամ COVID-19)։ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ արեց կառավարություններին առավել համակարգված և արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ սեփական քաղաքացիների առողջությունը պահպանելու համար:

COVID-19-ին բնորոշ է մարդուց մարդուն արագ փոխանցվելու հատկանիշը։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ ս․թ․ մարտի 12-ի դրությամբ COVID-19-ով վարակման դեպքերի քանակը 125 048 էր՝ 4613 մահվան ելքերով (մահացության ցուցանիշը 3,7%), տարածված էր առնվազն 117 երկրներում։ Արդեն մայիսի 22-ի դրությամբ աշխարհում ընդհանուր վարակվածների թիվը 5․210․478 է, մահացածներինը՝ 334.891 (մահացության միջին ցուցաննիշը 6,4%), տարածվել է առնվազն 215 երկրներում:

Հարկ է նշել, որ ժամանակակից մարդկության համար նման բնույթի և ծավալի առողջապահական մարտահրավերը աննախադեպ է, հետևաբար նաև բացակայում է դրա դեմ պայքարի արդյունավետ և փորձարկված որևէ մեթոդ։ Այդ համատեքստում, երկրներից յուրաքանչյուրի համար վարակի համընդհանուր տարածման դրսևորումները տարբեր են, իսկ միտումը՝ առանձնահատուկ․ դրանց մի մասն արդյունավետության տարբեր ցուցանիշներով արդեն իսկ հաղթահարել է համավարակի առաջին փուլի գագաթնակետը, որոշները՝ դեռևս այդ ճանապարհին են: Եվ համավարակը դեռևս շարունակում է ընդլայնել իր տարածման արեալը՝ արդեն ավելի քան 2 ամիս համաշխարհային քաղաքական, առողջապահական, տնտեսական, տեղեկատվական օրակարգերում պահպանելով անգերազանցելի գերակա դիրքը։

Համավարակի դեմ պայքարի սկզբնական փուլում, քանի դեռ չի բացահայտվել կանխարգելիչ պատվաստանյութը, յուրաքանչյուր կառավարություն, պայմանավորված իր պետական, հասարակական առաջնահերթություններով ու առանձնահատկություններով, որդեգրել է առավել նպատակահարմար ռազմավարություն։ Վարակի ընդհանուր բնույթը հաշվի առնելով, ընդհանուր առմամբ, գերակա են եղել 2 հիմնական ռազմավարական մոտեցումեր՝ համեմատաբար թույլ և խստագույն սահմանափակումների կիրառման մեթոդներով՝ որպես վերջնանպատակ ունենալով հնարավորինս կառավարելի դարձնել վարակի տարածումը, ընդհանրապես կանգնեցնել այն։

COVID-19-ի դեմ պայքարի առավել մեղմ ռազմավարության առանձնահատկությունները

Այս մոտեցման տրամաբանությունը ենթադրում էր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ոչ կտրուկ և արմատական միջոցների նախաձեռնում՝ տնտեսությունը լուրջ ցնցումների չենթարկելու, ինչպես նաև հասարակության շրջանում սոցիալական, հոգեբանական բարդություններից խուսափելու և նման կերպ վարակի դեմ պայքարում հավաքական իմունիտետ ձեռքբերելու նպատակով։ Ռազմավարական այս տարբերակն ընտրած ամենահայտնի օրինակը Շվեդիայի փորձն է. մոտեցման հիմքում երկու առանցքային սկզբունք է՝

ձեռնարկված առողջապահական միջոցների նվազագույն ուղեկցող հետևանքների երաշխավորում, սահմանված կանոնների առավելագույն պահպանում բնակչության կողմից։

Ի վերջո, գործընթացի արդյունավետության տեսանկյունից, շատ ավելի կարևոր է ոչ թե նախաձեռնված միջոցառումների բովանդակությունը, այլ դրանց հասանելիության և կատարողական աստիճանը բնակչության շրջանում։ Հետևաբար շվեդական մեթոդի հիմքում փոխվստահությունն է հասարակություն-կառավարություն հարաբերություններում, և քաղաքացու անվերապահ հավատն ու հետևողականությունը պետության սահմանած կանոնների հանդեպ։ Այդ պատճառով Շվեդիայի իշխանությունները երկրում չհայտարարեցին COVID-19-ի դեմ պայքարի հատուկ իրավական ռեժիմ։ Սահմանափակվեցին հիգիենայի և սոցիալական հանրաճանաչ կանոնների համընհանուր պահպանմամբ հասնել համավարակի տարածման կառավարելիության աստիճանի։ Գործընթացի պատասխանատուների համոզմամբ՝ կան բազմաթիվ վտանգներ, երբ հասարակությունը գտնվում է կարանտինում՝ տնտեսական կորուստներ, բարեկեցության մակարդակի անկում, հոգեկան խնդիրներ։ Այդ պատճառով, Շվեդիան չգնաց ամբողջական սահմանափակումների, չփակվեցին մանկապարտեզները, կրթօջախները, չարգելվեց տնտեսական գործունեությունը՝ արտադրություն, ծառայությունների ոլորտ և այլն։ Որոշակի սահմանափակումներ կիրառվեցին վարակի տեսանկյունից ավելի խոցելի հասարակական խմբերի՝ տարեցների և խրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց շփումների նվազեցումն ապահովելու համար։ Շվեդ մասնագետների կարծիքով՝ «տնտեսությունը նման է հեծանիվի․ եթե այն կանգնի՝ հեծանվորդը կընկնի, որը ևս հղի է անկանխատեսելի հետևանքներով»։

Վերոնշյալի համատեքստում, սակայն, պետք է փաստել, որ COVID-19-ի դեմ պայքարի առաջին երկու ամիսների կտրվածքով առնվազն առողջապահական տեսանկյունից՝ Շվեդիայի արդյունքները և՛ վարակի տարածման, և՛ մահացվածության դեպքերի քանակով էականորեն զիջում է այլ ռազմավարություն ընտրած և հաջողությամբ գործած համադրելի որոշ երկրների ցուցանիշներին։

Հարկ է նշել, որ լիովին ազատական ռազմավարական մոտեցմամբ է ուղղորդվում նաև Բելառուսը, մինչդեռ հաշվի առնելով այդ երկրի կառավարման համակարգի առանձնահատկությունները, դրա իրականացման հիմնավորումներն այլ են։ Միևնույն ժամանակ, դարձյալ երկամսյա պայմանական ժամանակահատվածում համադրելի երկրների հետ համեմատությամբ, բելառուսական մեթոդի արդյունավետությունը զուտ առողջապահական հարթությունում էականորեն զիջում է։ Առողջապահական վատթար ցուցանիշներ են արձանագրվել նաև նման մոտեցումներով առաջնորդդվող Բրազիլիայում։

COVID-19-ի դեմ պայքարի առավել կոշտ ռազմավարության առանձնահատկությունները

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարում երկրների մեծամասնությունն ընտրեցին առավել կոշտ և խիստ սահմանափակումների, արգելքների կիրառման ռազմավարությունը, որի հիմքում հետևյալ սկզբունքներն են՝ բնակչության ինքնամեկուսացում պետական, լոկալ և անհատական մակարդակներում, կենդանի շփումների և տեղաշարժի առավելագույն սահմանափակում։

Այս ուղղությունն ընտրած երկրների հիմնական ռազմավարական մոտեցումները հետևյալն են՝

1․Համավարակի տարածման երաշխավորված կանգ, կամ առնվազն բարձր աստիճանի կառավարում՝ առողջապահական համակարգի կոլապս թույլ չտալու նպատակով։
2․Վարակի հետագա տարածում...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD480485
EUR534545
RUR6.937.13
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր