Դեպի վեր

Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանի ելույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com05/22/2020, 6:12

Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանի ելույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այն տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում:

Արարողությանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանը ներկա են եղել հրավիրված ընդունելությանը, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

Ինչպես տեղեկացնում է կառավարության լրատվական բաժինը, իր խոսքում վարչապետը նշել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Բակո Սահակյան,

Մեծաշուք տիկին Անահիտ Սահակյան,

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Արայիկ Հարությունյան,

Մեծաշուք տիկին Քրիստինե Հարությունյան,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահներ, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հոգևոր հայրեր, տիկնայք և պարոնայք.

Այսօր մենք հավաքվել ենք Արցախյան ազատամարտի ամենավառ սիմվոլի՝ Շուշիի այս հոգեթով անկյունում, իրականացնելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի` Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտի արարողու-թյունը: Սա Արցախի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված պարտադիր արարողություն է, բայց արարողության տեղը և ժամանակա¬շրջանն առանձնահատուկ սիմվոլիզմ են հաղորդում նրան, առանձնահատուկ իմաստ:

Տարիներ առաջ, դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Արցախ կատարած մի այցի ժամանակ այսպիսի հայտարարություն եմ արել. Արցախը մեր անցյալի և ապագայի մասին մտածելու լավագույն տեղն է և սրա համար, իմ կարծիքով, գոյություն ունի շատ կոնկրետ պատճառ:

Արցախը մեր հայրենիքի միակ հատվածն է, որտեղ մեզնից յուրաքանչյուրի տեսադաշտը կարող է լինել անսահմանափակ, մեր հայրենիքի միակ հատվածն է Արցախը, որտեղից առանց հատուկ տեխնի¬կական ջանքերի կարելի է տեսնել հորիզոնը, որովհետև այստեղ լեռները մեզ չեն փակում աշխարհից և այստեղից երևում է անվերջանալի հորիզոնը:

Մեր իրականության մեջ ընդունված է արցախյան ազատամարտի ամենա-կարևոր նվաճումը համարել արցախա¬հայության փրկությունը ֆիզիկական բնաջնջումից, ազատամարտի բերած շոշափելի նվաճումներն ի դեմս այսօրվա Արցախի և Հայաստանի Հանրապե¬տության: Եվ սա իրականություն է:

Բայց իմ կարծիքով` նույնքան կարևոր է փիլիսոփայական, հայեցակարգային նվաճումը, որ մենք ունեցել ենք Արցախյան ազատամարտի արդյունքում. դա հասանելիությունն է հորիզոնին, դա անսահմանի հետ սահմանակից դառնալն է: Անսահմանափակ տեսադաշտն ինձ համար մտքի անսահմանության, նոր մտածողու¬թյան խորհրդանիշն է, մտածողություն, որն այլևս պարփակված չէ նեղ կիրճերի, լեռնանցքների, սարահարթների սահմաններում:

Իմ համոզմունքն այն է, որ Արցախյան ազատամարտի ամենակարևոր նվաճումն ինքներս մեզ նորովի ընկալելու, նորովի մտածելու, նոր մտածողությամբ առաջնորդ¬վելու և առաջնորդելու հնարավորությունն է:

Իմ պատկերացմամբ, ահա, արցախյան ազատամարտի ամենամեծ նվաճումը մեր ազգային մտածողության փոփոխությունն է:

Մտածողության փոփոխությունը միշտ և բոլոր տեղերում տեղի է ունենում շատ դանդաղ, անտեսանելի, բայց սովորաբար, մի որևէ պահի, մի որևէ կետի ունենում է վառ և պատմական արտահայտություն և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխու-թյունն այդպիսի արտահայտությունն էր՝ մտածողության այն փոփոխության, որ մեր ժողովրդի հավաքական գիտակցության մեջ մեկնարկել է Արցախյան ազատամարտի հաղթանակով:

Սա չափազանց կարևոր, չափազանց կարևոր նրբություն է, որ ուզում եմ բոլորս արձանագրենք: Մտածողության փոփոխու¬¬թյունն էր, որ բերեց 2018 թվականի ոչ բռնի, թավշա, ժողովրդա¬կան հեղափո¬խության, իսկ մտածողության այդ փոփոխությունը մեկնարկել է Արցախյան ազատամարտի հաղթական արդյունքով և հաղթական արդյունքից:

«Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը ծագել է երկուհազարական¬ների երկրորդ տասնամյակում և դրանով առաջնորդվել են Հայաստանում փոփոխությունների համար պայքարող ամենատար¬բեր խմբեր ու անհատներ: Բայց այդ կարգախոսն առանց վանկարկելու՝ 90-ականների առաջին կեսին կյանքի են կոչել Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, մեր ընկած և կենդանի ազատամարտիկները՝ Արցախյան հերոսամարտի ընթացքում:

Արցախյան ազատամարտն իր հերթին մեկ ուրիշ՝ 1988 թվականին Հայաստանում և Արցախում մեկնարկած՝ բովանդակության և էության մեջ ժողովրդավարական հեղափոխության, Ղարաբաղյան շարժման արդյունք էր, որն իր հերթին բերեց մեր ազգային մտածողության այնպիսի փոփոխության, որը հնարավոր դարձրեց Արցախյան ազատամարտը:

Այս ամենն ասում եմ մի շատ կարևոր արձանագրում անելու համար. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն Արցախյան ազատամարտին, նրա նպատակներին ու էությանը, նրա երազանքներին ու արժեքներին հակադրելու բոլոր փորձերն ի զուր են և ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը:

Եվ ուրեմն, իմ կոչն ու աղերսն է, եկեք մեր ազգային էներգիան և ուժը որևէ կերպ, որևէ հարթակում, որևէ պատճառով չօգտագործենք ինքներս մեզ այս նպատակից շեղելու, այս ճանապարհին հոգնեցնելու, ուժասպառ անելու, հուսահատ դարձնելու համար:

Եվ ընդհանրապես, շարունակելով մտածողության փոփոխության թեման, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա: Սովորաբար ինքներս մեզ, մեր անելիքն ու առաքելությունն ընկալում ենք մի քանի տարվա, երբեմն տասնամյակի, երբեմն մի քանի տասնամյակի, երբեմն ավելի վատ, անգամ ամիսների ու շաբաթների կտրվածքով: Սա օբյեկտիվորեն հասկանալի է, քանի որ առօրյա խնդիրները, հոգսերը, օրակարգը, նաև քննադատություններն ու խարդավանքները մեզ պարտադրաբար դնում են նման վիճակի մեջ:

Այնպիսի վիճակի մեջ, երբ մենք իրավիճակը սկսում ենք ընկալել նախորդ և հաջորդ ընտրությունների համատեքստում, իսկ ընտրությունից ընտրություն ժամանակը շատ արագ է թռչում, մանավանդ, որ ժողովրդա¬վարական հանրության մեջ ընտրություն¬ները հաճախ են և բազմապիսի:

Ու այս հանգամանքի բերումով հաճախ մոռանում ենք բացառիկ պատմական առաքելության մասին, որ դրված է մեր ուսերին, այն բացառիկ պատվի մասին, որին արժանանալու բախտ ենք ունեցել: Սա, ի դեպ, վերաբերվում է ոչ միայն պետական պաշտոնյաներին, այլև բոլոր քաղաքացիներին, ժողովրդին, որ ժամանակակից հանրության մեջ իշխանություն ձևավորելու բացառիկ առաքելություն ունի:

Եվ այս խորհրդանշական վայրում ու խորհրդանշական առիթով ուզում եմ արձանագրենք, որ մենք ոչ միայն ընթացիկ քաղաքական, տնտեսական, հանրային՝ թեկուզ բացառիկ կարևորության հարցեր լուծող և առաջադրող մարդիկ ենք, այլև Հայկ Նահապետից սերող հպարտ և հաղթական, մի քանի հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի զավակներ, Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության հետնորդներ, ովքեր իրենց անելիքը պետք է դիտարկեն նախորդ և գալիք հազարամյակների շղթայում:

Որոնց առաքելությունը նախորդ հազարամյակների ձախողումների բեռից ազատվելն է և նախորդ հազարամյակների հաջողությունների բանա¬ձևերը վերակենդա¬նացնելը, այդ բանաձևերն ազգային մտածելակերպ և ազգային ինքնություն դարձնելը և այդպիսով՝ եկող սերունդների ստեղծարար մրցունակությունը երկիր մոլորակի վրա ապահովելը:

Եկեք արձանագրենք, ուրեմն, որ մենք դե յուրե անցյալի մեր փառապանծ արքաների և մտածողների, պետական այրերի և ուսուցիչների, ճարտարա-պետների և շինարարների, գիտնականների, գրիչների ու ծաղկողների, զորահրամանատարների և դիվանագետ¬ների, արդյունաբերողների և գործարարների գործի շարունակողն ենք և այդպիսին պետք է ձգտենք դառնալ նաև դե ֆակտո, փաստացի: Կամ առնվազն այդպիսին լինելու իրական հնարավորություններ պետք է ստեղծենք մեր հաջորդների համար:

Եվ կուզենայի, որ այսպիսի, հենց այսպիսի խորհուրդ դնեինք մեր այսօրվա հանդիսավոր արարողության հիմքում:

Տիկնայք և պարոնայք, Վերադառնալով այսօրվա արարողու¬թյան ուղիղ և առաջնային բովանդակու-թյանը, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին` Արցախի և Հայաստանի ժողովրդին, մեր պետականությանն իր մատուցած ծառայությունների և առանձնահատուկ կերպով վերջին երկու տարիների մեր համատեղ աշխատանքի համար:

Վերջերս նեղ կազմով մեր քննարկումների ը...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր