Դեպի վեր

Զինծառայողներին պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստ է գումարել

armenpress.am10/9/2019, 5:24

Զինծառայողներին պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստ է գումարել

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել կատարել աշխատանքեր հիմնադրամի շահառուների շրջանակը ժամանակագրական առումով էապես ընդլայնելու շուրջ։ Մասնավորապես, հաշվի առնելով վիճակագրական տվյալներն ու հիմնադրամի ֆինանսական միջոցները, որոշվեց խորհրդի առաջիկա նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որի համաձայն հատուցումներ կտրամադրվեն նաև 1998-2008թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով և այս դեպքերով հաշմանդամություն ստացած զինծառայողները և զոհված զինծառայողների ընտանիքները 2020 թվականի հունվար 1-ից սկսած կկարողանան հատուցումներ ստանալ։

«Հիշեցնենք, որ մինչ այժմ հատուցվում էին 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքները։

2017թ.-ից ավելի վաղ տեղի ունեցած բոլոր դեպքերի հատուցումները շարունակելու են տրամադրվել համահարթեցման սկզբունքով, ինչը ենթադրում է, որ շահառու զինծառայողները, կամ նրանց ընտանիքների անդամները, 20 տարի շարունակ կստանան ամսական վճարումներ, Հիմնադրամի՝ օրենքով կանոնակարգված հատուցման գումարների և տվյալ դեպքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պետական այլ ֆինանսական աջակցության տարբերության չափով, այդպիսով պահպանելով հավասարության սկզբունքը բոլոր շահառուների համար։ Օրինակ՝ եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60.000 ՀՀ դրամ, ապա Հիմնադրամից հավելյալ կստանա ամսական ևս 240.000 ՀՀ դրամ ՝ ապահովելով հատուցման նույն չափը, որը տրվում է 2017թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար (300.000 դրամ)։ :

Հաշվի առնելով աշխատանքների ծանրաբեռնվածությունը՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության միջև ձեռք է բերվել համաձայնություն այս դաշտում համագործակցություն ծավալելու, հիմնադրամի աշխատանքներին աջակցելու և շահառուների հատուցման ընթացակարգն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Անդրադարձ է կատարվել նաև զինծառայողների ապահովագրության հիմնադրամի լայնածավալ աշխատանքի, ինչպես նաև նվիրաբերություններ կատարելու ընթացակարգի վերաբերյալ սփյուռքում տեղեկատվություն տարածելու խիստ անհրաժեշտությանն ո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր