Դեպի վեր

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին նվիրաբերել է աուդիոգիդ սարքեր և ինքնակառավարվող արգելափակոց

b24.am05/25/2020, 12:48

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին նվիրաբերել է աուդիոգիդ սարքեր և ինքնակառավարվող արգելափակոց

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 23-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 24 հատ աուդիոգիդ սարքեր նվիրաբերեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին, որտեղ տարեկան տասնյակ հազարավոր այցելուներ հնարավորություն են ունենում ծանոթանալ մեր ազգային պատմամշակութային արժեքներին: Աուդիոգիդերի օգտագործումը թույլ է տալիս այցելուին ինքնուրույն մի քանի լեզուներով ծանոթանալ թանգարանի ներկայացված պատմամշակութային արժեքների պատմությանը: Աուդիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձնում պատմամշակութային արժեքների ներկայացումը նոր տեխնոլոգիաների միջոցով։

Բացի այդ, Բանկը թանգարարանին նվիրեց մեքենաների մուտքը դեպի թանագարան փակող ժամանակակից ինքնակառավարվող արգելափակոց:

«Հայտնում ենք մեր շնորհակալությունը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին և նրա Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանին թանգարանին նմանատիպ նշանակալի աջակցության համար: Աուդիոգիդերն էապես կբարելավեն մեր այցելուներին մատուցվող ծառայությունների որակը և, առհասարակ, կնպաստեն թանգարանի զարգացմանն ու հեղինակության բարձրացմանը: Մեզ համար առավել կարևորվում է աուդիոգիդերի կիրառումը հատկապես համավարակի պայմաններում այցելուների անվտանգության ապահովման տեսանկյունից: Միաժամանակ, մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նվիրաբերած ինքնակառավարվող արգելափակոցի համար, որը մեր աշխատանքները դարձնում է առավել հարմարավետ և ներկայանալի»,- հայտնեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Միևնույն ժամանակ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանը պարոն Միքայել Բադալյանի կողմի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր