Դեպի վեր

Ներկայումս` «Էվոկաբանկ», նախկինում` «Պրոմեթեյ» բանկին մեղադրում են խաբեության մեջ. ի՞նչ է տեղի ունեցել իրականում

asekose.am12/7/2017, 9:06

Ներկայումս` «Էվոկաբանկ», նախկինում` «Պրոմեթեյ» բանկին մեղադրում են խաբեության մեջ. ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Օրերս Asekose.am-ի ընթերցողն ահազանգել է այն մասին, որ դարձել է նախկինում` «Պրոմեթեյ», ներկայումս` «Էվոկաբանկ»-ի խաբեության զոհը: Նա մասնավորապես նշել էր հետևյալը. «Կիևյան 14/3 հասցեում շահագործվող բազմաբնակարան նորակառույց շենքը, որը կառուցվել է նախկին Պրոմեթեյ Բ/Կ կողմից, վաճառվել և գրավադրվել են նույն սեփականատերերին պատկանող նախկին Պրոմեթեյ/այժմյան Evocabank, այժմ ճանաչվել է ինքնակամ կառույց/Վճիռ առ 18/07/24 ՎԴ/2505/05/10: Հետ վերադարձրեք մարդկանց գումարները, խաբեբաներ»:

Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Asekose.am-ը դիմել է «Էվոկաբանկ»: Ատորև ներկայացնում ենք նրանց պատասխանն` առանց խմբագրման:

«Այդ շենքի հետ «Պրոմեթեյ» բանկը կապ չունի և չի էլ կառուցել այն: Բողոք ներկայացնողը պարզապես զրպարտել է: Բանկը կառուցապատող չէ և չի էլ կարող լինել` Հայաստանի Հանրապետության բանկերի ու բանկային գործունեության մասին օրենքով:

Տվյալ շենքը կառուցել է «Պրոմեթեյ» բաց բաժնետիրական ընկերությունը, ավելի ճիշտ` բժշկական կենտրոնը. այսիքն` կառուցապատողը «Պրոմեթեյ» բժշկական կենտրոնն է, բանկն այստեղ որևէ կապ չունի: Երբ ավարտվել է շենքի կառուցապատումը, և վաճառվել է բնակարանների մեծ մասը, այնտեղ 6-7 բնակարաններ չեն վաճառվել, ինչից ելնելով` բանկը բռնագանձում է տարածել այդ բնակարանների վրա, որը որ կաներ ցանկացած կառուցապատողի դեպքում: Նման դեպքերը շատ են, վարկը չի մարվել, բնականաբար, պետք է բռնագանձում կատարվեր, ինչն էլ արվել է, և այդ գույքը դարձել է բանկի սեփականությունը:

Բանկը կառուցապատող չի եղել, չի էլ կարող լինել: Ինչպես հիմա բնակիչներն են բողոքում, գումար պահանջում, այդպես էլ բանկը կարող է գումար պահանջել, այսինքն` մեր գումարը վերադարձրեք, բնակարանները վերցրեք: Բանկին բնակարանները պետք չեն, արդեն դրանց մի մասը վաճառվել են, շարունակվում է նաև մյուս մասի վաճառքը: Բանկն այդքանով է մասնակից այդ ամենին:

Իսկ ամենակարևոր խնդիրն այն է, որ բողոքող քաղաքացին, ով և ստեղծել է այդ դատական քաշքշուկը, ի սկզբանե այդ իրավասությունը չի էլ ունեցել: Բոլորս էլ գիտենք, թե մեր դատական համակարգն ինչ վիճակում է, ընդունել են այդ հայցը և մինչ օրս էլ քննում են, սակայն այդ բողոքողն այդ իրավասությունը չունի, քանի որ տանտերը չէ: Այդ բողոքող անձնավորությունը, ով շինթույլտվություն է անվավեր ճանաչել, թեպետ դա իրենից ոչինչ չի ներկայացնում: Շինթույլտվության օրինականությունը քննարկվում է տվյալ փուլում, երբ շինթույլտվություն են տալիս շինարարության ընթացքում, ավարտվելուց հետո` ինքնակամ կամ ոչ ինքնակամ, դրա պատասխանատուն քաղաքապետարանն է: Շինթույլտվություն տրամադրողը քաղաքապետարանն է, կառուցապատողը մեղավոր չէ, բնականաբար, եթե կառուցապատում արվել է, ուրեմն` թույլտվություն ստացել են: Իսկ եթե անվավեր են ճանաչել, ու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր