Դեպի վեր

Եթե տեսնեինք, որ պետք է չստորագրվի կողմ չէինք քվեարկի ԱԺ-ում. Գրիգորյանը՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծի մասին

armtimes.com12/16/2019, 11:30

Եթե տեսնեինք, որ պետք է չստորագրվի կողմ չէինք քվեարկի ԱԺ-ում. Գրիգորյանը՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծի մասին

Օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովում ամբողջությամբ ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը աղմուկ է բարձրացրել վարորդների շրջանում:

Ընդունումից հետո «Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմել է ՀՀ նախագահին՝ որ վերջինը դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե արդյոք ընդունված օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը: Վերոնշյալ օրենքի փոփոխությամբ քաղաքացիները պետք է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից տուգանքը վիճարկելու համար դատարանին վճարեն 4000 դրամ պետտուրք: Եթե չհաջողվի առաջին ատյանի դատարանում արդյունքի հասնել, պետք է 10 հազար դրամ պետտուրք էլ վճարել, իսկ եթե այդտեղ էլ արդյունքի չհասցնեն, ապա եւս 20 հազար պետտուրք պետք է վճարեն Վճռաբեկ դատարանում։ Օրենքը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից: Նախագծի նպատակն է կրճատել դատարան ներկայացվող հայցադիմումների թիվը, քանի որ դատարանները ծանրաբեռնված են: Եթե դատարանը բավարարի քաղաքացու հայցը, ապա նրա վճարած պետական տուրքը կվերադարձվի:

Նշենք նաեւ, որ գործող օրենքով դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առեւտրային կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց խաբել են՝ բալային համակարգի փաթեթի մեջ ներառելով «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը. «Օրենսդիր եւ գործադիր մարմինը հաշվի չի առել ՍԴ այն որոշումը, որ տուրքի արտոնության կիրառումը նպատակահարմար չէ: Դրա համար մենք դիմել ենք ՀՀ նախագահին, որ այդ փաթեթը չստորագրի եւ ուղարկի ՍԴ»:

Քեյանը նշեց, որ դիմումը երեկ են ուղարկել: Դիտարկմանը, եթե դատարանը քաղաքացու հայցը բավարարի, ապա նրա վճարած տուրքը կվերադարձվի, Քեյանն արձագանքեց. «Ցանկացած իրավիճակում դատական ծախսը հոգում է պարտվող կողմը, բայց քանի որ քաղաքացին ազատված էր պետական տուրքի պարտավորությունից, եթե նա պարտվեր դատական պրոցեսում, պետական տուրք չէր վճարի: Այս դեպքում քաղաքացին սոցիալական արդարության, իր իրավունքները պաշտպանելու հավասարության առումով իրավունք ուներ դիմել դատարան առանց լրացուցիչ ծախսեր կատարելու: Բայց տվյալ պարագայում քաղաքացին 4 հազար դրամի համար չի փորձի 3 ատյաններ սպառել՝ ընդհանուր առմամբ վճարելով 34 հազար դրամ»:

Հարցին՝ չկա՞ն դեպքեր, երբ քաղաքացին սխալ է, սակայն դատարան է դիմում եւ ավելորդ անգամ ծանրաբեռնում դատարանի աշխատանքը, Քեյանը պատասխանեց. «Այստեղ խնդիրը հետեւյալն է, մեր քաղաքացիներին չպետք է կոպալով դաստիարակենք: Պետք է կրթենք: Իսկ կա՞ դեպք, որ պետությունը կրթական կամ սոցիալական ինչ-որ ծրագրեր է իրականացրել, կամ երթեւեկության անվտանգության առումով ինչ-որ ծրագրեր է իրականացրել: Չկա նման բան: Չկա կանխարգելման միջոցառում: Ոստիկանությունը միայն պատժիչ միջոց չէ, միայն տուգանող մարմին չէ, նա պետք է առաջին հերթին հսկողություն իրականացնի, կանխարգելի: Եթե մենք գիտենք, որ մարդն ինչ-որ գողություն է ուզում անել, չկանխարգելե՞նք, ասենք թող անի, նոր հետո գնանք բռնե՞նք: Ես չեմ բացառում ձեր նշած դեպքերը, բայց դ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր