Դեպի վեր

Ջհանգիրյանի կողմից վիճարկած Քոչարյանի հրամանագրերն արձակվել են օրենքի խախտմամբ. Խաչատրյան

armtimes.com12/2/2019, 8:12

Ջհանգիրյանի կողմից վիճարկած Քոչարյանի հրամանագրերն արձակվել են օրենքի խախտմամբ. Խաչատրյան

Նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը օրեր առաջ հայց է ներկայացել Վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Ռոբերտ Քոչարյանի կողմից դեռեւս 2008 թվականի փետրվար ամսին կայացված երկու՝ իրեն գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հրամանագրերը:

Դատական տեղեկատվական համակարգից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին: Մեր հարցին ի պատասխան՝ դատավորի գրասենյակից տեղեկացրին, որ դեռեւս չկա որոշում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին:

Գագիկ Ջհանգիրյանը երեկ չցանկացավ ներկայացված հայցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ:

«Հայ ազգային կոնգրես»-ի իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը մեր զրույցում մանրամասնեց, որ հայցի հիմքում դրված է հիշյալ հրամանագրերը առոչինչ ճանաչելու պահանջ, քանի որ դրանք, իրենց գնահատմամբ, իրավաչափ չեն. «Քանի դեռ հայցի վարույթի ընդունելության հարցն անհայտ է, չգիտենք՝ դատարանը վարույթ կընդունի թե ոչ, ուստի այսօր դեռ վաղաժամ եմ համարում խոսել դրա իրավական հիմնավորումների մասին: Ես կարող եմ միայն ենթադրել, որ այդ հիմնավորումներից մեկը հենց այն է, որ այդտեղ ավելի շատ եղել է քաղաքական մոտիվացիա Ռոբերտ Քոչարյանի կողմից, որ ոչ թե իրականացվել է վարչարարություն, այլ եղել է խտրական վերաբերմունք, եւ այս հրամանագրերը արձակվել են օրենքի եւ իրավունքի խախտմամբ»:

Արմեն Խաչատրյանը պարզաբանեց, որ այս պարագայում վաղեմության ժամկետների խնդիր չկա. «Ըստ վարչարարության հիմունքների մասին օրենքի, Վարչական դատավարության օրենքսգրքի՝ ճանաչման հայցերի դեպքում սամանափակման որեւէ ժամկետ դրված չէ»,-ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե ո՞րն է պատճառը, որ նախկինում Գագիկ Ջհանգիրյանը հետ է վերցրել նույն պահանջով իր՝ Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքը, Խաչատրյանը պատասխանեց. «Նպատակահարմար գտանք առաջին ատյանում բարձրացնել այս տեսակ հարցը եւ ըստ էության, ձեռնպահ մնացինք Վարչական դատարանի՝ արդեն ուժի մեջ մտած իրավական ակտը բողոքարկելուց»:

Ի պատասխան հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն դատարանից, Խաչատրյանն ասաց. «Սպասելիքներն ավելի շատ նոր Հայաստանից են, որովհետեւ մարդկանց՝ հին բարքերով խախտված իրավունքները, այդ թվում եւ՝ քաղաքական, քաղաքացիական, աշխատանքային, պետք է վերականգնվեն, եւ այս հարցում շատ կարեւոր է, որ լինի իշխանության քաղաքական կամք: Սխալ եմ համարում ուղղակի խոսել դատական իշխանության վրա ազդեցությունից, Հայաստանում եղած ավտորիտար ռեժիմը կամայականություններ է գործել, եւ այսօր քաղաքական իշխանությունները պետք է ապահովեն բոլոր հնարավոր միջոցները այդ խախտված իրավունքների վերականգնման համար: Հենց այդ ակնկալիքներն ունենք նաեւ այս գործով»: Հարցին, թե այսօր այդ քաղաքական կամքը տեսնո՞ւմ է, Խաչատրյանը պատասխանեց. «Քաղաքական կամքը տեսնում ենք, բայց այդ հնարավորություններն ընձեռելու համար, պետք է նաեւ կամքի ուժ դրսեւորել, որպեսզի դատական համակարգում եղած նախկին հին բարքերը վերացվեն, եւ պատվերով ապօրինի վճիռներ կայացնող դատավորները առնվազն վեթինգի ենթարկվեն: Միայն այդ հիմքը բավարար է, որ այդ վեթինգ կոչվածը տեղի ունենա»:

ՀԱԿ-ի իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ մինչ օրս պաշտոնավարում են դատավորներ, որոնք ժամանակին տարբեր հրահանգ են կատարել. «Այն դատավորները, որոնք քաղաքական հրահանգներ են կատարել, արդեն իսկ չպիտի պաշտոնավարեին: Բայց օրինակ, Վարչական դատարանում կա դատավոր, որ Ջհանգիրյանի գործով ժամանակին վճիռ է կայացրել, եւ որը մինչ օրս պաշտոնավարում է: Ըստ էության, բոլորն են ընդունում, որ դա եղել է քաղաքական պատվերի հետեւանք, այսինքն՝ այստեղ իշխանությունը պետք է իր քաղաքական կամքին գումարի նաեւ կամքի ուժը եւ կարողանա այդ արատավոր երեւույթները վերացնի՝ տեղ բացելով նոր կադրերի համար, որոնք կառաջնորդվեն արդարադատության շահով»,-մեր զրույցում նշեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ դատախազության համակարգից ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD477479.5
EUR528534
RUR7.447.58
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր