Դեպի վեր

1 մլրդ 45 մլն դրամ կհատկացվի Տաթև-Աղվանի ճանապարհի շինաշխատանքների համար

panorama.am08/18/2022, 12:12

1 մլրդ 45 մլն դրամ կհատկացվի Տաթև-Աղվանի ճանապարհի շինաշխատանքների համար

Տաթև-Աղվանի ճանապարհի թողունակությունը բարձրացնելու և այդ ճանապարհով բեռների անխափան փոխադրումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 1,045,727,345 ՀՀ դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 1,035,227,345 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 10,500,000 ՀՀ դրամ։

Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարությունը սկսվել էր դեռ 2020 թվականի պատերազմից առաջ, և նախատեսված չէր նման ծանրաբեռնվածությամբ աշխատելու համար։ «Տարբեր հարցեր ի հայտ եկան շինարարության ընթացքում առաջացած խնդիրների կամ թերությունների պատճառով: Հիմա խնդիրները շտկված են, և պայմանագրում փոփոխություն ենք իրականացնում նույն շինարարական ընկերության հետ, որպեսզի ևս մեկ՝ երրորդ շերտ, ասֆալտապատվի»,- ասել է նախարարը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի գարնանը ճանապարհին արդեն փոսեր էին առաջացել, սակայն պատճառը գիտեն` ճանապարհը միջհամայնքային էր, սակայն այն կիրառվել է նաև որպես այլընտրանք Գորիս–Կապան ճանապարհի հատվածի:

«Մենք նաև Տաթևի ոլորանները շրջանցող՝ Տաթև-Լծեն-Շամբ-Նորավան ճանապարհի շինարարությունն ենք իրականացնում: Այդտեղ պետք է շատ հետևողական և սկզբունքային լինենք, որպեսզի աշխատանքները նախատեսված ժամանակին և որակով իրականացվեն, և նոյեմբերին, ինչպես նախատեսված է, ճանապարհը շահագործման հանձնվի»,-ասել է վարչապետը:

ՀՀ Սյունիքի մարզի Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման պահանջով պայմանավորված ևս՝ կառավարությունն ընդունել է որոշում: Արդյունքում կվերակառուցվի Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի խնդրահարույց հատվածը շրջանցող Որոտան-Խոտ ավտոճանապարհը, ինչպես նաև ֆինանսական միջոցներ կնախատեսվեն այդ ճանապարհահատվածի վերակառուցման համար։
Ըստ այդմ՝ առաջարկվում է Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման շինարարական աշխատանքները ձեռք բերել «Ճանապարհ» ՍՊԸ-ից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել այդ ծառայության իրականացման համար նվազագույն գին առաջարկած «Մոդուլ» ՍՊԸ-ից:

Մասնավորապես, նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման նպատակով 2022 թ. շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր